Ֆրենկ Զապան վերստին շրջագայության է մեկնում՝ իր մահվանից գրեթե 25 տարի անց:
Ցանցում հայտնվել է «Tomb Raider. Լարա Քրոֆթ» արկածային մարտաֆիլմի առաջին պրոմոհոլովակը:
Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը, որը վարում է ամենամեծ ժողովրդականություն վայելող Instagram-օգտահաշիվը, դարձել է Puma ընկերության նոր ներկայացուցիչը:
Հնդկաստանում սիամական երկվորյակներ են ծնվել, սակայն բժիշկները դեռևս չեն կարողացել որոշել նրանց սեռը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ոսպը խաշել առանց աղի, մաղով քամել, ողողել սառը ջրով, աղ անել և ավելացնել բուսայուղ, կիտրոնի հյութ, կտրտած սոխ, քերիչով անցկացրած գազար և աղացած սև պղպեղ:
Մարդու սովորությունները հենց այնպես չեն ձևավորվում։ Դրանք, ինչպես և ժեստերը, հաճախ կախված են մեր բնավորությունից։ Այս թեստի օգնությամբ կարող եք իմանալ, թե ինչ է վկայում բաժակը բռնելու ձևը բնավորության առանձնահատկությունների մասին։
Կյանքում հաջողությունների հասնելու Ձեր հնարավորություններն ավելի մեծ կլինեն, եթե Ձեր շրջապատում հայտնվեն ուժեղ մարդիկ: Եվ այսպես, ի՞նչն է առանձնացնում էներգետիկ ուժեղ մարդկանց մյուսներից:
Մաշկը խոշորագույն օրգան է, որն ընդգրկում է մեր ողջ օրգանիզմը և մեզ պաշտպանում արտաքին ագրեսորներից: Ահա թե ինչու պետք է մշտապես խնամենք մեր մաշկը: Քանի որ ոտքերը չեն երևում, մենք հիմնականում անտեսում ենք դրանց խնամքը:
Հաքերներն ամենից հաճախ օգտվում են այն հանգամանքից, որ օգտատերերի մի մասը չի կարողանում տարբերել վտանգավոր հղումները։ Դրանք երբեմն սկսում են տարածվել նաև Facebook սոցիալական ցանցի միջոցով. օգտատերերը հաղորդագրություն են ստանում տեսանյութի հղման ձևով, որը բացելու դեպքում համակարգիչ են ներբեռնվում վնասակար ծրագրային ապահովումներ։
Բելիգայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը, ով Ռոմելու Լուկակուի հետ աշխատել է նաև «Էվերթոնում», գովաբանել է ֆուտբոլիստին, ով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
Համացանցում հրապարարկվել է Blackadore Caye բնապահպանական առողջավայրի լուսանկարը՝ Բելիզի համանուն կղզում, որը պատկանում է Լեոնարդո Դի Կապրիոյին:
Կառավարությունը հավանություն տվեց «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
«Խոստում» ֆիլմի միջոցով հանրության լայն շրջանակին հայոց պատմությանը ծանոթացնելով` հնարավոր կլինի կանխել մարդկության նկատմամբ թույլ տրվող ոտնձգությունները:
Հայտնի է դարձել Լա Լիգայի 20 և Սեգունդայի 22 ակումբների աշխատավարձերի վրա ծախսած գումարների չափը: Աշխատավարձերի վրա ամենաշատ գումարը ծախսում է «Բարսելոնան»՝ 507 մլն եվրո: Երկրորդ հորիզոնականում «Ռեալն» է (500 մլն եվրո), եռյակը եզրափակում է «Ատլետիկոն» (238 մլն եվրո):
56-ամյա Վարդուհի Սիմոնյանը որոնվում է որպես անհետ կորած:
«Գիտեք, իմ տատիկը, ում հետ մինչեւ տասը տարեկանը նույն տանն ենք ապրել, մահացավ առանց արդարության, հայրս, ով մտածում էր, թե երբ պիտի արդարություն լինի, նույնպես մահացավ, այսինքն՝ երկրորդ սերունդն էլ հեռացավ, հիմա երրորդ ու չորրորդ սերունդներն են պայքարում արդարության համար»:
Հայտնի է դարձել 2016-17թթ. մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» եկամտի չափը: «Կարմիր սատանաների» եկամուտը կազմել է ռեկորդային՝ 660 մլն եվրո: Ակումբի մաքուր եկամուտը կազմել է 92 մլն եվրո:
Օգոստոսի վերջին Ռաքհայնի նահանգում ծավալված բռնություններից հետո Մյանմայից Բանգլադեշ փախած ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչների թիվը հասել է 429 հազարի եւ շարունակում է աճել:
Կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կ. Չ.-ն, Աբովյան քաղաքի բնակչուհուն վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ քննությունները «դրական» գնահատելու դիմաց, նույն բաժանմունքի առանձին ծառայողների հետ կաշառք է ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել, որի հետևանքով ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող անձը ստացել է վարորդական իրավունքի վկայական:
Աշխարհում շուրջ 30 մլն երեխաներ չեն կարողանում իրենց տներ վերադառնալ հակամարտությունների, ճգնաժամերի ու տարերային աղետների պատճառով:
ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի ղեկավարները կհետաձգեն այս տարվա համար նախատեսված գնաճի երրորդ շրջանը: Սակայն Կենտրոնական բանկային համակարգը կվաճառի պարտատոմսերի հսկայական պաշարի մի մասը, փորձելով կայուն պահել երկրի տնտեսական վիճակը:
Անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հետ կապված առաջարկ եղավ՝ օգնել թվով քիչ մարդկանց, գումարի որոշակի չափով, ոչ թե ընտրակաշառքի չափ հիշեցնող 10000-ական դրամներով:
«Եթե Երևանում հաշվառված կազմակերպության համար մաքսային հայտարարագրի ներկայացման վայր է հանդիսանում Արարատյան մաքսատուն-վարչությունը, ապա նոր մեխանիզմը թույլ է տալիս հայտարարագիրը գրանցել այդ մաքսատանը, սակայն հսկողական բոլոր գործողություններն իրականացնել, օրինակ, Բագրատաշենի կամ Մեղրիի մաքսային-կետ բաժիններում»
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը միավորվում է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ՝ դառնալով «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն» մասնաճյուղ: Նման որոշում կայացվեց կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում:
Այս կարևոր նյութը նպաստում է նութափոխանակության համակարգի անխափան աշխատանքին։ Սա մանրաթելերով հարուստ մթերքը սննդակարգ ներառելու միակ պատճառը չէ։
Թուրքիայի՝ առաջիկա տարվա ընթացքում վճարման ենթակա արտաքին պարտքը կազմում է 170.5 մլրդ դոլար: Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից:
ԱՀ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղի միջնակարգ դպրոցում ուսումնական գործընթացն իրականացվում է հերթափոխով:
ԱՄՆ-ը լրացուցիչ 697 մլն դոլար է հատկացրել սիրիացի փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նեյմարը ներողություն է խնդրել ՊՍԺ-ի իր թիմակիցներից և Կավանիից: