
««Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելով՝ Լուկակուն ավելի հասուն է դարձել». Բելգիայի հավաքականի մարզիչ

Բելիգայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը, ով Ռոմելու Լուկակուի հետ աշխատել է նաև «Էվերթոնում», գովաբանել է ֆուտբոլիստին, ով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Նրա հասունության առումով ես մեծ տարբերություն եմ տեսնում: Նա այն նույն երիտասարդ ֆուտբոլիստն է, ում մենք ժամանակին գնել էինք, նույն ռմբարկուն, բայց անհավանական հասունությամբ: Հաճելի է այս ամենին հետևելը, բայց նա շատ ժամանակ ունի առաջընթաց ապրելու համար:
Յուրաքանչյուրը, ով խաղում է նրա հետ, հասկանում է, որ նա խելացի ֆուտբոլիստ է: «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելիս նա կենտրոնացած էր և ցանկանում էր իրեն լավագույնս դրսևորել, և դա նրան հաջողվեց»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ESPN FC-ն:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոմելու Լուկակուն մասնակցել է 5 հանդիպման և դարձել է 5 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը