
«Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդային՝ 660 մլն եվրո շահույթ է ստացել 2016-17թթ. մրցաշրջանում

Հայտնի է դարձել 2016-17թթ. մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» եկամտի չափը: «Կարմիր սատանաների» եկամուտը կազմել է ռեկորդային՝ 660 մլն եվրո: Ակումբի մաքուր եկամուտը կազմել է 92 մլն եվրո:
2016-17 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Անգլիայի լիգայի գավաթը և Եվրոպայի լիգան: Ընթացիկ մրցաշրջանում «սատանաները» մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը կիսում են «Մանչեսթեր Սիթիի» հետ (13-ական միավոր):
Պատրաստեց Անի Գաբուզյանը