
Հոկտեմբերի 1-ին Գյումրու մի շարք փողոցներ փակ կլինեն

Tsayg.am-ը գրում է. «Գյումրու օր» տոնակատարության առիթով քաղաքի որոշ հատվածներով վարորդները երթևեկել չեն կարողանա: Սեպտեմբերի 30-ից փակ կլինեն Գյումրու Սպանդարյան և Համբաձումյան փողոցների միջանկյալ հատվածները: Գյումրու օրը` հոկտեմբերի 1-ին, ժամը 07:00-ից կփակվեն Վարդանանց հրապարակ տանող փողոցները, քանի որ քաղաքապետարանի դիմաց բեմ է տեղադրվելու տոնական համերգի համար: Քաղաքային տրանսպորտն այդ օրը կաշխատի հատուկ ռեժիմով: Ավտոբուսներն ու միկրոավտոբուսները գյումրեցիներին կսպասարկեն մինչև ժամը 2-ը: