
«Լևանդովսկին կավարտի կարիերան «Բավարիայում»». Կարլո Անչելոտի

Մյունխենցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահ է, որ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի հեռանա գերմանական թիմից:
Վերջին ժամանակները լեհ ռմբարկուի՝ «Բավարիայից» հեռանալու շուրջ բազմաթիվ շշուկներ են պտտվում: Հաղորդվում էր, որ Ռոբերտն արդեն սկսել է իսպաներեն սովորել, որպեսզի հաջորդ ամառ տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այնուամենայնիվ, մյունխենցիների մարզիչ Կարլո Անչելոտին վստահ է, որ Լևանդովսկին չի հեռանա գերմանական թիմից մինչև կարիերայի ավարտը:
«Տվյալ պահին Ռոբերտին ըստ պայմանագրի՝ մնացել է ևս 4 տարի: Իմ կարծիքով՝ նա կավարտի կարիերան «Բավարիայում»»,- ասել է իտալացին:
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում անցկացրած 9 խաղերում դարձել է 11 գոլի հեղինակ:
Ավելի վաղ Ռոբերտն իր՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին շշուկներն անվանել էր «զառանցանք»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը