
Կատալոնիայի ղեկավարը տպավորիչ է համարել հանրաքվեի ադյունքները

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը տպավորիչ է համարել Իսպանիայից ինքնավարության անկախության շուրջ հանրաքվեի ադյունքները։
«Քաղաքացիների տպավորիչ պատասխանը: Օիրինականություն եւ արժանապատվություն»,- գրել է նա Twitter-ում՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները:
Ավելի վաղ Պուչդեմոնը հայտարարել է, որ ինքնավարության բնակիչները վաստակել են ինքնիշխանության իրավունքը: «Այսօր հույսի օրն էր, իսկ Կատալոնիայի քաղաքացիները վաստակել են անկախ երկիր դառնալու իրենց իրավունքը»,- ասել է նա հեռուստաուղերձում:
Կատալոնիայի ղեկավարը հորդորել է Եվրամիությանը՝ չանտեսել իսպանական ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումը եւ Մադրիդի հետ երկխոսություն վարելու պատրաստակամություն է հայտնել:
Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել է, որ Իսպանիայից անջատվելու օգտին հանդես է եկել հանրաքվեում քվեարկածների 90 տոկոսը: Ընդամենը դրան մասնակցել է 2,3 մլն մարդ՝ ձայնի իրավունք ունեցող 5,3 մլն քաղաքացիներից:
Անկախությանը դեմ է քվեարկել ընտրատեղամասեր եկածների 7,8 տոկոսը, քվեարկության մասնակիցների 2 տոկոսը դատարկ քվեաթերթիկնե է նետել քվեատուփ, քվեաթերթիկների 0,89 տոկոսը փչացված է եղել:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ Կատալոնիայում «ինքնորոշման հանրաքվեն չի կայացել»: Միեւնույն ժամանակ նա պատրաստակամություն է հայտնել Բարսելոնայի հետ երկխոսություն վարել օրենքի շրջանակներում:
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում հանրաքվե է անցկացվել Իսպանիայից ինքնավար հանրակցության անկախության հարցի շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: