Բաժիններ՝

ԻՊ-ն ստանձնել է Մարսելի կայարանում կատարված հարձակման պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի կայարանում կատարված հարձակման պատասխանատվությունը, որի զոհ են դարձել երկու կանայք: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Հոկտեմբերի 1-ին մի տղամարդ, «Ալլահ աքբար» գոչելով, դանակով հարձակվել է Մարսելի Սեն Շառլ կայարանի անցորդների վրա՝ սպանելով երկու կանանց: Հարձակվողին վնասազերծել է ոստիկանությունը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը հնարավոր է համարել, որ պատահածը ահաբեկչական գործողություն է, սակայն քննիչները դեռ պետք է պարզեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները:

Ինչպես նշում է Le Parisien-ը, մարդասպանը ենթադրաբար ունի Ալժիրի քաղաքացիություն: Նա ավելի վաղ հայտնվել է ոստիկանության տեսադաշտում:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ տղամարդուն նույնականացրել են մատնադրոշների օգնությամբ: Նշվում է, որ ալժիրցին 20-ից մինչեւ 30 տարեկան էր: 2005-ից մինչեւ 2014 թվականը ոստիկանությունը քանիցս նրան բերման է ենթարկել կողոպուտների եւ միգրացիոն օրենսդրության խախտման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս