Թրամփը խոստացել է հաղթել Կիմ Չեն Ընին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ, ի տարբերություն իր նախորդներ Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշ Կրտսերի եւ Բարաք Օբամայի, կհաղթի ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին: Այդ մասին նա հայտարարել է Twitter-ի իր միկրոբլոգում․
«25 տարվա ընթացքլում Մարդ-հրթիռի նկատմամբ լավ վերաբերմունքը չաշխատեց, ուրեմն ինչու այն պետք է աշխատի այժմ: Քլինթոնը անհաջողություն կրեց, Բուշն անհաջողություն կրեց, եւ Օբաման անհաջողություն կրեց: Ես անհաջողության չեմ մատնվի»,- վստահություն է հայտնել Թրամփը: