
3 և 5 տարեկան երեխաներ են վրաերթի ենթարկվել

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում, Սոլակ գյուղի 1-ին փողոցում 5-ամյա տղան, մայթից դեպի փողոց վազելով, բախվել է ճանապարհով ընթացող «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջնակի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: