Բաժիններ՝

ՌԴ-ում ԱՄՆ-ի նոր դեսպանը տիկնոջ հետ ժամանել է Մոսկվա

ՌԴ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան Ջոն Հանսթմանը տիկնոջ հետ միասին հոկտեմբերի 2-ին ժամանել է Մոսկվա, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: «Բարի գալուստ Ռուսաստան, դեսպան եւ տիկին Հանսթմաններ»,- առավոտյան իր թվիթերում գրել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի քարտուղար Մարիա Օլսոնը:

Նա իր թվիթին կից զետեղել է Հանսթմաններ զույգի լուսանկարը: Սեպտեմփբերի 28-ին Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է Հանսթմանի թեկնածությունը Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում: Այդ պաշտոնում նրան նախորդած Ջոն Թեւթը նույն օրը մեկնել է Մոսկվայից՝ ավարտելով իր դիվանագիտական առաքելությունը: ԱՄՆ-ի նոր դեսպանը հավատարմագրերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կհանձնի հոկտեմբերի 3-ին:

https://twitter.com/USEmbRuPress/status/914701939711070208

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031