Բաժիններ՝

Մալայզիայում դատավարություն է սկսվել Կիմ Չեն Ընի եղբոր սպանության մեջ մեղադրվողների նկատմամբ

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր սպանության մեջ մեղադրվող երկու կանայք հոկտեմբերի 2-ին կանգնել են Մալայզիայի Գերագույն դատարանի առաջ եւ հրաժարվել են ընդունել իրենց մեղքը, ինչի մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը։:

Վիետնամի քաղաքացուհի Դոան Տի Խուոնգը եւ Ինդոնեզիայի քաղաքացուհի Սիտի Այսիախը միակ մեղադրյալներն են Կիմ Չոն Նամի սպանության գործում: Մալայզիայի հատուկ ծառայությունների վարկածով, նրանց հանցակիցներն էին նաեւ ԿԺԴՀ-ի չորս քաղաքացիներ, որոնց հաջողվել է սպանությունից անմիջապես հետո մեկնել Մալայզիայից:

Մեղադրյալների փաստաբանները պահանջել են, որ նրանց ինքնությունը պարզվի եւ նշվի դատարանում, քանի որ իրենց պաշտպանյալներին մեղադրում են նախահամաձայնությամբ սպանության մեջ: Կիմ Չոն Նամը՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբայրը, սպանվել է 2017 թվականի փետրվարի 13-ին: Նա մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին այն բանից հետո, երբ Քուալա Լումպուրի օդանավակայանում նրա դեմքին հեղուկ են շփել, որը պարունակում էր VX թունավոր նյութը:

Սպանության մեջ մեղադրվող կանայք պնդում են, որ իրենց խաբել են, ասելով, թե իրենք մասնակցում են ռեալիթի շոուի: Հանցագործության հաստատման դեպքում նրանց մահապատիժ է սպառնում, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս