Բաժիններ՝

Պակիստանում ասֆալտի գլանվակով հազարավոր շիշ ալկոհոլ են ոչնչացրել

Պակիստանում առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները 20 հազար շիշ թունդ ալկոհոլային խմիչքներ են բռնագրավել եւ ոչնչացրել ասֆալտի գլանվակի օգնությամբ: Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է տեղի ունեցել գործողությունը։ Գործողության ընթացքում նաեւ այրել են հազարավոր կիլոգրամ հաշիշ եւ մարիխուանա: Բռնագրավված ու ոչնչացված ալկոհոլի եւ թմրանյութերի արժեքը կազմում է մի քանի միլիոն դոլար:

Պակիստանի բնակիչների մեծամասնության համար գործում է ալկոհոլի օգտագործման արգելք: Երկրի բնակչության ավելի քան 98 տոկոսը կազմում են մուսուլմանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930