Բաժիններ՝

ԱԺ-ի մուտքի դիմաց հավաքված ուսանողների շրջանում բերման ենթարկվածներ չեն եղել. Ոստիկանություն

Ազգային ժողովի մուտքի դիմած հավաքված ուսանողների շրջանում բերման ենթարկվածներ չեն եղել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակել, որ բերման է ենթարկվել ուսանողներից Ռոբերտ Գրիգորյանը:

«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի առնչությամբ դժգոհություն ունեցող ուսանողներն Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո հայտարարել էին հացադուլը դադարեցնելու և նորմալ դասապրոցեսի վերադառնալու մասին: Հանդիպման ընթացքում նրանք առաջարկել են կազմակերպել կլոր սեղան-քննարկում, որին հնարավորություն կունենան մասնակցել հանրության հնարավորինս լայն շերտեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930