Բաժիններ՝

Տարածված Android հավելվածներում հայտնաբերվել է վտանգավոր տրոյական վիրուս

Google Play-ի մի շարք հավելվածներում տարածվում է վտանգավոր տրոյական վիրուս: Այս վիրուսը տարածվում է այնպիսի տարածված հավելվածներում, որոնց թարմացումները բեռնել է 2,3 միլիոն մարդ:

Վերլուծաբանները գտել են 9 հավելված, որտեղ տարածվում է վիրուսը: Վերջինս կոչվում է Android.RemoteCode.106.origin: Հավելվածները տեղադրելուց հետո բացվում են մի շարք կասկածելի հղումներ, որոնց միջոցով հնարավոր է գողանալ սմարթֆոնի օգտատիրոջ անձնական տվյալները:

Մինչև ակտիվանալը վիրուսը մի քանի ստուգումներ է իրականացնում՝ հարցեր տալով օգտատիրոջը:  Օրինակ՝ քանի նկար կա սմարթֆոնում, քանի կոնտակտ կա, և այլն: Եթե դուք չեք պատասխանում այս հարցերին, ապա վիրուսը չի ակտիվանում:

Վերուծաբանները ներկայացրել են վարակված հավելվածների ցանկը.

Կարդացեք նաև

  • Sweet Bakery Match 3 – Swap and Connect 3 Cakes 3.0;
  • Bible Trivia 1.8;
  • Bible Trivia -FREE 2.4;
  • Fast Cleaner light 1.0;
  • Make Money 1.9;
  • Band Game: Piano, Guitar, Drum 1.47;
  • Cartoon Racoon Match 3 -Robbery Gem Puzzle 2017 1.0.2;
  • Easy Backup & Restore 4.9.15;
  • Learn to Sing 1.2.

Բոլոր հավելվածներն արդեն իսկ աշխատում են խնդրի կարգավորման վրա: Վերլուծաբանները նշում են, որ առհասարակ այս օրերին պետք է զգույշ լինել, քանի որ սրանք միայն բացահայտված հավելվածներն են:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս