Բաժիններ՝

Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման 3 վարույթով գործերը միացնելու վերաբերյալ միջնորդությունը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 15-ին դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ տեղի ունեցավ Պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով առանձին վարույթով դատական նիստը: Այս մասով քննվում են մեղադրյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի գործերը:

Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը ՊՊԾ գնդի գրավման երեք վարույթով գործերը մեկ վարույթով միացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարանին: Միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մակյանը նշեց, որ դատարանը որոշել է մերժել պաշտպան Ալումյանի կողմից ներկայացված միջնորդությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930