«16 տարեկանում ստիպված գնացի Լիտվա և Լեհաստան՝ ընտանիքիս գումարով օգնելու համար». Պաուլինիո
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պաուլինիոն հարցազրույց է տվել, որտեղ խոսել է իր կարիերայի մասին:
«16 տարեկանում ես ստիպված գնացի Լիտվա և Լեհաստան՝ ընտանիքիս գումարով օգնելու համար: Դա համարձակ քայլ էր ինձ համար: Լիտվայում ես ռասայական խտրականության պատճառով շատ խնդիրներ ունեցա, բայց դա միայն լավ փորձառություն էր ինձ համար: Ես դարձա ավելի հասուն: Ես տեղափոխվեցի «Տոտենհեմ» և անցկացրի մեկ շատ լավ մրցաշրջան: Երկրորդ տարին ինձ համար չափազանց բարդ էր: Ամեն դեպքում, ես չեմ փոշմանում այդ տեղափոխության համար:
Ինձ համար առանձնահատուկ էր Չինաստանում խաղալը, քանի որ այնտեղ մշակույթը շատ է տարբերվում: Բարսելոնա տեղափոխվելու առաջին օրն անմոռանալի է ինձ համար, քանի որ այդ օրը քաղաքում եղավ տեռորիստական հարձակում: Ես վախենում եմ, որ ևս մեկ անգամ չեմ կարող անցնել այդ ամենի միջով:
Ինձ թիմում շատ լավ են ընդունել, այստեղ չափազանց լավ մթնոլորտ է: Կարծում եմ՝ դա է պատճառը, որ ես կարողացա հեշտ ադապտացվել թիմում»,- նշել է բրազիլացի ֆուտբոլիստը:
Սիրարփի Աղաբաբյան