Բաժիններ՝

Զիմբաբվեի նախագահը համաձայնել է հրաժարական տալ, եթե իր կնոջը թույլատրեն հեռանալ երկրից

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն բանակցություններ է վարել զինվորականների հետ, որոնց ընթացքում նա խնդրել է իր կնոջը՝ Գրեյս Մուղաբեին, հնարավորություն ընձեռել հեռանալու երկրից:

Այդ մասին հայտնել է Աֆրիկայի նորությունների գործակալությունը (ANA)՝ վկայակոչելով երկրի անվտանգության ոլորտի մի աղբյուր: Դրա փոխարեն Մուղաբեն պատրաստ է հրաժարվել իշխանությունից, նշել է աղբյուրը: Գործակալությունը նախագահի կնոջ փախուստի համար հնարավոր երկիր է նշում Հարավաֆրիկյան Հանրապետությունը: «Մուղաբեն համաձայնության է եկել Գրեյսի համար երկրից հեռանալու հնարավորության շուրջը, նա ինքը պատրաստվում է թողնել իր պաշտոնը:

Մամուլի ասուլիսը կկայանա վաղը՝ օրվա երկրորդ կեսին: Զինվորականներն իրականում նախագահին եւ նրա պահակախմբին պահում են անազատության մեջ»,- հայտարարել է աղբյուրը: Նաեւ գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնում է Զիմբաբվեում մի քանի նախարարների՝ կառավարության նախարար Սավիոր Կասիկիվերեի, ֆինանսների նախարար Իգնատիուս Չոմբոյի եւ Մուղաբեի քեռորդի Պատրիկ Ժուվայոյի կալանավորման մասին, որն զբաղեցնում է պետական ծառայության նախարարի պաշտոնը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930