Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ մեծ քանակություններով սեղանի աղի գործածումը կաթնասունների մոտ հանգեցնում է աղիքային միկրոֆլորայի փոփոխությունների:
Լեոնիդներ ասուպային հոսքն այս տարի ակտվության առավելագույնին կհասնի նոյեմբերի լույս 18-ի գիշերը, Լուսինը չի խանգարի դիտարկումներին:
International SOS բժշկական ծառայությունների ընկերության աշխատակիցները կազմել են աշխարհի ինտերակտիվ քարտեզը, որի վրա նշված են ճանապարհորդների համար ամենավտանգավոր եւ անվտանգ երկրները:
«Ֆորմուլա-1»-ի բազմակի չեմպիոն Միխայել Շումախերի մրցարշավային բոլիդը 7,5 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի Sotheby՚s աճուրդում, ինչը գնային ռեկորդ է սահմանել այդ դասի ավտոմոբիլների համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի նոր վճիռ է կայացրել «Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Վճռով ՄԻԵԴ-ը ճանաչել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքը, խախտում և պարտավորեցրել Հայաստանի կառավարությանը փոխհատուցել դիմողի կրած ոչ նյութական վնասը՝ վճարելով նրան 12.000 եվրո:
Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում իրադրությունը հսկողության տակ վերցրածզինվորականների և նախագահ Ռոբերտ Մուգաբեի միջև բանակցություններըշարունակվում են:
«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով նոյեմբերի 14-ին դարձավ 4-րդ երեխայի հայր, հայտարարել է 7 երեխա ունենալու ցանկության մասին:
Կողոպտիչներն ամերիկացի թենիսիստուհի Վինուս Ուիլյամսի տնից 400 հազար դոլար գումարի փող եւ թանկարժեք իրեր են հափշտակել:
Ավտոկայանի տարածքում՝ Շահումյան 196 հասցեում գտնվող նախկին Շիրակշինի առողջարանի շենքը գտնվում է անմխիթար վիճակում, զուրկ է տարրական պայմաններից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում ծանր հանցագործությունների կատարման` պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ցուցմունք տալուն հարկադրելու և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու մեջ:
1950-ական թվականներից աշխարհում գիտնականները փորձում են գտնել հակավիրուս, որը կօգնի հաղթահարել գյուղատնտեսության համար ամենավտանգավոր վիրուսներից մեկը՝ Խոզերի աֆրիկյան ժանտախտը, որի վարակման դեպքում կենդանիները մահանում են 7-10 օրերի ընթացքում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 17:27-ին (Գրինվիչի ժամանակով` 13:27-ին) գրանցել է հյուսիսային լայնության 40.10 աստիճան և արևելյան երկայնության 47.25 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Աղջաբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Հայաստանի դերակատարությունը Եվրասիական տնտեսական միության կազմում ընդլայնվելու մեծ ներուժ ունի: «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» խորագրով համաժողովի ժամանակ այս մասին ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը։
Եվրասիական տնտեսական միությունը մոտ է Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու մասին (ԱԱԳ) համաձայնագրի ստորագրմանը:
Ադրբեջանի երկրակեղևում վերջին օրերին գրանցվող ցնցումները չեն դադարում. նոյեմբերի 17-ին Հայաստանի ժամանակով 17:27-ին ադրբեջանական Բարդա քաղաքից 19 կմ հեռավորության վրա նոր երկրաշարժ է գրանցվել:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանում է տարածել կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Կնոլին:
Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյես Ֆերեյրայի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները լրագրողներին հարցերին ներկայացնում ենք ամբողջությամբ:
Գյոթեբորգում Եվրամիության արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին եւ ԵՄ-ի խորհրդում նախագահող Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը նոյեմբերի 17-ին ստորագրել են ծրագրային պարտավորությունները քաղաքացիների սոցիալական իրավունքների բնագավառում՝ ԵՄ-ի «սոցիալական բաղադրիչը»։
Նոյեմբերի 17-ին, ժամը 13:19-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան մասում. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հայտարարված պլանների իրագործումը նրան կզրկի ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունից եւ, հավանաբար, կբերի այն բանին, որ Անկարայի նկատմամբ կկիրառվեն այլ միջոցներ, որոնք կսահմանափակեն հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչների գնման եւ օգտագործման նրա հնարավորությունները:
Փարիզում 92 տարեկան հասակում վախճանվել է կինոյի եւ թատրոնի ֆրանսիացի դերասան Ռոբեր Իրշը: Այդ մասին հայտնել է Le Monde թերթը:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին ընդունել է հայաստանաբնակ բարերարներ Նելսոն եւ Զավեն Սարգսյաններին:
Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է մի շարք մանրամասներ նոյեմբերի 15-ին Անկարայում փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի և նախագահ Էրդողանի որոշ խորհրդականների հետ հանդիպման վերաբերյալ:
Իրաքի կառավարական ուժերն ազատագրել են Անբարի նահանգի Ռավա քաղաքը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վերջին խոշոր հենակետն արաբական երկրում:
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում այսօր 25 հազար հայ է ապրում: Հայ համայնքն այնտեղ շատ ակտիվ և աշխույժ է` կապված իր արմատներին:
Ժ.11:08-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին՝ «Մուշ» ռեստորանային համալիրի մոտակայքում կովը առջևի ոտքերով ընկել է հորը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. կովին հորից դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող թուրք զինվորներին հետ կանչելու մասին:
Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծերը: Նիստին ներկա են եղել նաև «Ելք» խմբակցության անդամները և խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նիստը վարել է «Ելք» խմբակցության անդամ, հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը: