Բաժիններ՝

Իսպանիայի վարչապետը վստահ է, որ Կատալոնիայում ընտրությունները կանցնեն հանգիստ մթնոլորտում

Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը վստահություն է հայտնել, որ Կատալոնիայում արտահերթ ընտրությունները կանցնեն նորմալ պայմաններում: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 15-ին՝ ելույթ ունենալով երկրի Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ)։

«Ես համոզված եմ, որ ընտրությունները կկայանան հանգիստ մթնոլորտում»,-նշել է վարչապետը: Նրա խոսքով՝ տարածաշրջանում քվեարկությունը «կանցնի երաշխավորված եւ նորմալ» մթնոլորտում: «Դեկտեմբերի 21-ը պետք է դառնա խաղաղության, օրենքի նկատմամբ հարգանքի եւ տնտեսական բարելավման փուլի սկիզբ,-ընդգծել է Ռախոյը:-Ես քվեարկելու կոչ եմ անում բոլոր կատալոնցիներին»: «Եթե Կատալոնիայում ամեն ինչ լավ անցնի, տնտեսությունը կարող է աճել հունվարից»,-հավելել է նա:

«Այսօր կարող եմ ձեզ ասել, որ իրադրությունը լավացել է»,-նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930