
«Վալենսիայի» մարզիչը բաց կթողնի «Բարսելոնայի» հետ խաղը

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինիո Գարսիա Տորալը չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա երկու խաղերի ընթացքում:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է պատժել մարզչին «Էսպանյոլի» հետ խաղում պահվածքի համար: «Վալենսիայի» մարզիչը դիմել է թիմի ղեկավարությանը, որը բողոքարկել է որակազրկման որոշումը, սակայն՝ անօգուտ: Այսպիսով, Տորալը բաց կթողնի «Բարսելոնայի» և «Խետաֆեի» դեմ խաղերը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի հետ խաղը համարվում է տուրի կենտրոնական հանդիպումը:
Սիրարփի Աղաբաբյան