
Դոնալդ Տուսկի գնահատմամբ՝ Հայաստանի հետ համաձայնագիրը հավակնոտ է

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի գնահատմամբ՝ Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հավակնոտ է:
Համաձայնագրի ստորագրումից առաջ հրավիրած ասուլիսում նա ասաց. «Մենք կստորագրենք հավակնոտ համաձայնագիր Հայաստանի հետ: Արևելյան գործնկերության գագաթնաժողովին համաձայնեցրել ենք ԱլԳ երկրների հետ հետագա տարիներին՝ մինչև 2020 թվականը տնտեսական, քաղաքական ուղղություններում առաջ շարժվելու հեռանկաները»:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի համար երկրորդ ամենամեծ շուկան է արտահանման և ներմուծման համար: