«Բոլորին հայտնի է՝ ինչպես եմ ես հիանում «Ռեալով», բայց հիմա ես «Չելսիի» ֆուտբոլիստ եմ». Ազար
Բելգիացին այլևս չի ցանկանում պատասխանել ակումբը փոխելու մասին հարցերին: Էդեն Ազարը «Չելսիից» «Ռեալ» տեղափոխվելու մասին հարցին պատասխանելիս այնպես չզայրացավ, ինչպես Նեյմարը, բայց նույնպես չուրախացավ բարձրացված թեմայի համար:
«Հեռանալու համար հարմար պահը կլինի այն ժամանակ, երբ ես կուզենամ հեռանալ: Ես ուզում եմ ավարտել այս մրցաշրջանը, իսկ ինչ կլինի հետո, կտեսնենք: Բոլորին հայտնի է՝ ինչպես եմ ես հիանում «Ռեալով»: Բայց տվյալ պահին ես «կապույտ» եմ: Յուրաքանչյուր տարի մարդիկ ինչ-որ դատարկ բաներ են հորինում Էդենի մասին, և ամեն տարի ես մնում եմ «Չելսիում»: Յուրաքանչյուր իմ տարին «Չելսիում» մարդիկ ինձ ուղարկում են կամ ՊՍԺ, կամ «Ռեալ»: Եթե դուք ուզում եք, որպեսզի ես ինչ-որ տեղ գնամ, ուղղակի վերջացրեք ինձ այդ մասին հարցնել»,- ասել է Ազարը CANAL+-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Ազարն անցկացրած 16 խաղերում խփել է 6 գոլ և կատարել է 5 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը