
Ժողովրդական միջոցներով բուժումը կարող է մահացու վտանգավոր լինել

Ժողովրդական միջոցներով բուժման համադրումը ավանդական բժշկության հետ կարող է մահացու վտանգավոր լինել: Այս մասին է վկայում Ստելենբոշկի համալսարանի գիտնականների հետազոտությունը, որը հրապարակվել է British Journal of Clinical Pharmacology ամսագրում:
Հետազոտողներն ուսումնասիրել են դեղաբույսերի և սովորական դեղամիջոցների համաժամանակյա օգտագործման դեպքերի հիշատակումները բժշկագիտական գրականությունում: Բժշկական գրականության մեջ նշված դեպքերից մեկը պատմում էր այն մասին, որ 55-ամյա տղամարդը մահացել է էպիլեպսիկ նոպայից՝ լողի ժամանակ: Ուսումնասիրությունը ցույց են տվել, որ գինկգո բիլոբան (դեղաբույս), որը նա ընդունել է ուղեղի աշխատանքի լավացման համար, արգելափակել է բժշկի կողմից նշանակված դեղորայքի ազդեցությունը:
Կենսաբանական ակտիվ բաղադրիչները, որոնք առկա են բույսերի մեջ, սերմերում և արմատներում, կարող են ազդել դեղերի բաղադրության վրա, փոխելով, թուլացնելով կամ ուժեղացնելով դրա ազդեցությունը, ինչը կարող է հանգեցնել կողմնակի վտանգավոր հետևանքների, զգուշացնում են հետազոտության հեղինակները: Խոսքը այնպիսի տարածված խոտաբույսերի մասին է, ինչպիսիք է սրոհունդը (зверобой), երիցուկը, ժենշենը, կանաչ թեյը, կտավատի սերմերը, հապալասը և այլն:
Ինչպես գրում է The Guardian թերթը, հատկապես վտանգավոր է լայնորեն կիրառվող սրոհունդի օգտագործումը դեղորայքի հետ (այն հաճախ նշանակում են դեպրեսիաների ժամանակ): Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ բույսի մեջ պարունակվող նյութերը, հակազդում են բազմաթիվ դեղորայքներում առկա բաղադրիչների հետ:
«Եթե դուք օգտագործում եք դեղաբույսեր, ապա անպայման այդ մասին տեղեկացրեք Ձեր բուժող բժշկին, հակառակ դեպքում վատ հետևանքները անխուսափելի կարող են լինել», – ասում է հետազոտության ղեկավար Չարլզ Ավորտվեն: