Բաժիններ՝

Սպիտակ տան ազգային անվտանգության նոր խորհրդական. ՀԱՄԱՍ-ը երբեք չի կառավարի Գազայի հատվածը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը հրաժարվի Գազայում պատանդների դիմաց հրադադարի համաձայնագրից, ապա Միացյալ Նահանգները կաջակցի Իսրայելին «անելու այն, ինչ պետք է նա անի»։

CBS-ի «Face the Nation» հաղորդմանը տված հարցազրույցում նա ընդգծել է, որ «ՀԱՄԱՍ-ը երբեք չի կառավարի Գազան։ Դա բացարձակապես անընդունելի է»։

Թրամփն ու նրա թիմը դա պարզ հասկացրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին, ասել է Ուոլցը։

«Ես ուզում եմ, որ իսրայելցի ժողովուրդն ինձ հստակ ու պարզ հասկանա: Եթե ​​ՀԱՄԱՍ-ը հրաժարվի այս գործարքից և հետ կանգնի, տեղափոխի նշաձողը, ապա ինչ էլ որ անեք, մենք կաջակցենք Իսրայելին այն ամենում, ինչ նա պետք է անի»,- ասել է նա։

Ուոլցը նաև լավատեսորեն է վերաբերվում նրան, որ Թրամփի վարչակազմը կկարողանա միջնորդ դառնալ Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի կնքման գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031