ՀՀ–ից բացի ևս մեկ երկիր է հետաքրքրվում հնդկական Akash համալիրներով. ԶԼՄ

Հայաստանից բացի ևս մեկ երկիր է հետաքրքրություն ցուցաբերել հնդկական արտադրության Akash-1S զենիթահրթիռային համալիրների նկատմամբ, գրում է հնդկական Defence.in կայքը։

Նշվում է, որ մոտ 96 տոկոսով տեղական արտադրության այս համալիրի համար Հնդկաստանը բանակցություններ է վարում երկրորդ գնորդի հետ, սակայն, չի բացահայտվում, թե դա որ երկիրն է։

Նշվում է նաև, որ Հայաստանի հետ 720 միլիոն դոլար արժողությամբ Akash-1S-ի արտահանման հաջող գործարքը նշանակալի ձեռքբերում էր Հնդկաստանի համար՝ նպաստելով նրա պաշտպանական տեխնոլոգիաների նկատմամբ միջազգային վստահությանը։

Akash-1S-ը, որը միջին հեռահարության ցամաք-օդ հրթիռային համակարգ է, որն ունակ է խոցել թիրախները 25 կմ շառավղով՝ հայտնաբերելով թշնամական ինքնաթիռները մեծ հեռավորությունների վրա։ Akash-1S-ը Akash համակարգի կատարելագործված տարբերակն է, որը հագեցած է բարելավված որոնման տեխնոլոգիայով՝ թիրախների ավելի արդյունավետ հայտնաբերման և ոչնչացման համար։ Համալիրը կարող է գործել բարդ պայմաններում՝ մեծ բարձրություններում, ցածր ջերմաստիճանների ժամանակ։

Նշվում է, որ Akash-1S-ի նոր տարբերակը կարող է խոցել ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ և անգամ բալիստիկ հրթիռներ։ Նշվում է նաևմ որ համալիրի միակ թերությունն ավելի մեծ հեռահարության հրթիռի բացակայությունն է, որը մշակման փուլում է։

panarmenian.net

Տեսանյութեր

Լրահոս