Բաժիններ՝

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում ավարտվել են 6-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տոնել Ռոբերտ Հովհաննիսյանը, Սարգիս Սարգսյանը և Բենիկ Ագասարովը: Միավոր կիսել են Դավթյան-Հայրապետյան, Ղարիբյան-Պետրոսյան զույգերը:

Տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատարը  4,5 միավորով Ռոբերտ Հովհաննիսյանն է: 4 միավոր ունի Արթուր Դավթյանը:

Կանանց մրցաշարում իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Նվարդ Հայրապետյանը և Սուսաննա Գաբոյանը: Խաղաղ ավարտ է ունեցել Հարությունյան-Խաչատրյան, Ավետիսյան-Գասպարյան, Առաքելյան-Խաչատրյան պարտիաները:

Այժմ կանանց մրցաշարի առաջատարները երկուսն են` Սուսաննա Գաբոյանը և Աննա Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս