Եկել է կարևոր որոշումներ կայացնելու պահը․ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն Իրանի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը CBS News-ին հայտարարել է, որ «ժամանակն է առանցքային որոշումներ կայացնել» Իրանի հարցում։
Ըստ Ուոլցի, Իրանն այժմ «բարդ վիճակում է հայտնվել՝ շնորհիվ Բիբի Նաթանյահուի և իսրայելցիների առաջնորդության», իսկ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը «գլխատվել է զարմանալի «Փեյջեր և պորտատիվ ռացիա» գաղտնի գործողության արդյունքում»:
«Բոլորն ասում էին, որ «Հեզբոլլահի» առաջնորդ Նասրալլահին վերացնելը չափազանց էսկալացիոն, չափազանց սադրիչ կլինի, դա պետք չէ անել: Գիտե՞ք ինչ։ Նրանք դա արեցին։ Իսկ այժմ դա հանգեցրել է նրան, որ Լիբանանում իրական հնարավորություն է ստեղծվել: Դա հանգեցրեց Ասադի և նրա դաժան բռնապետության անկմանը: Դա հանգեցրեց ՀԱՄԱՍ-ի լիակատար մեկուսացմանը։ Նրանք միշտ մտածում էին, որ «հեծելազորը» «Հեզբոլլահի» հետ կգա հյուսիսից։
Այլևս այդպես չէ, և ես կարծում եմ, որ դա է հիմնական պատճառը, որ նրանք հիմա գործարք են կնքել: Իսկ Իրանի հակաօդային պաշտպանությունը ոչնչացված է։ Այսպիսով, եկել է կարևոր որոշումներ կայացնելու պահը, և մենք դա կանենք հաջորդ ամսվա ընթացքում»,- հայտարարել է Ուոլցը: