
Գազայի պատերազմում զոհված պաղեստինցիների թիվը հասնում է մոտ 47,000-ի

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում զոհվածների թիվը շաբաթ կեսգիշերի դրությամբ հասել է 46․913-ի։ Այս մասին հաղորդում է AFP-ն:
Նախարարությունը հայտնել է, որ առնվազն 110․750 մարդ է վիրավորվել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև ավելի քան 15 ամիս շարունակվող պատերազմի ընթացքում։
Զոհվածների թիվը չի ներառում գիշերվա ընթացքում կամ կիրակի առավոտից մինչև հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածում զոհվածներին։