Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ապրիլի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Հայտնում են ՀՀ կառավարությունից:
Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. զոհեր, վիրավորներ չկան։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրառում է արել Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ հայր Տիրան վարդապետ Հակոբյանը։
Իսրայելի իշխանությունները բացել են երկրի օդային տարածքը, որը փակվել է Իրանի կողմից հարձակման սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի օդանավակայանների վարչությունը։
Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Այս մասին հայտնում է Times of Israel-ը:
Գիշերը քնաբեր ընդունելը չի օգնում ցերեկային քնկոտությանը։ Այս մասին խոսել է սոմնոլոգ Ռոման Բուզունովը։
Իսրայելը ցույց տվեց պաշտպանվելու և նույնիսկ աննախադեպ հարձակումները հետ մղելու զարմանալի ունակություն՝ հստակ ազդանշան ուղարկելով իր թշնամիներին, որ նրանք չեն կարող սպառնալ Իսրայելի անվտանգությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Իսրայելի հայ համայնքը զոհեր ու վիրավորներ չունի: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Նաիրի» Պետախ–Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը:
Խառը մենամարտերի UFC-300-ի շրջանակներում կայացավ Արման Ծառուկյանի և Չարլզ Օլիվեյրայի հավակնորդական մենամարտը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է Իրանի և Իսրայելի միջև բախումը։ Նրա գրասենյակը համապատասխան հայտարարություն է հրապարակել ապրիլի 13-ին։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան անդրադարձել է իրեն՝ լեգենդար Դիեգո Մարադոնայի հետ համեմատություններին։
Բաղադրիչները՝ 50 գ սպիտակաձավար 5 ճ.գ. ձիթապտղի յուղ 50 գ ընկույզ Մրգահյութի համար 1 բաժակ շաքարավազ կես կիտրոն 1 հատ նարինջ (կեղևը) դարչինի 1 փայտիկ 1,5 բաժակ ջուր Պատրաստման եղանակը Աղանդերը սկսեք պատրաստել մրգահյութը եփելով: Շաքարավազը լցրեք փոքրիկ կաթսայի մեջ, ավելացրեք ջուրը, կես կիտրոնի հյութը, նարնջից առանձնացրած կեղևը ու դարչինի փայտիկը: Կաթսան դրեք կրակին, եփեք […]
Երբ գիշերները նայում եմ աստղերին, մտածում եմ, որ մեր գյուղի երկինքն ուրիշ է՝ ավելի աստղազարդ: Ես սիրում եմ մեր գյուղի երկինքը:
Պրոկտոլոգ և ուռուցքաբան Ելենա Սմիրնովան ասել է, որ օրական մի քանի բաժակ սուրճ խմելը զգալիորեն նվազեցնում է աղիների քաղցկեղի առաջացման, ինչպես նաև դրա կրկնվելու հավանականությունը։ Բժիշկը այս հասանելի մեթոդն անվանել է իր Telegram ալիքում։
Հայաստանում ներդրվում է բժիշկների լիցենզավորման ինստիտուտ, և հնարավոր է՝ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից բոլոր բժիշկներից պահանջվի անհատական լիցենզիա։
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են Նիկոլ Փաշինյանի վերջին խորհրդարանական ելույթները, պատմական և իրական Հայաստանի հակադրության վտանգներն ու սպառնալիքները, իշխանությունների կողմից գեներացվող հակաարցախյան հերթական քարոզչական ալիքն ու դրա նպատակները և պետության առջև ծառացած գոյաբանական մարտահրավերի չեզոքացմանն ուղղված հանրային դիմակայության հնարավորությունները։
Կարմիր աղած ձուկը պարունակում է բազմաթիվ սննդարար նյութեր, սակայն ավելի լավ է այն ինքներդ աղել՝ արյան անոթների վնասը նվազեցնելու և նաև այտուցից խուսափելու համար։ Այս մասին aif.ru-ին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան և գաստրոէնտերոլոգ, կլինիկական դեղաբան Ռուստեմ Սադիկովը։
«Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ՊՆ հաշվեկշռում առկա և զինված ուժերի կարիքների համար շահագործվող բոլոր տեսակի մեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և բոլոր այլ ծախսերը բացառապես հոգում է պաշտպանության նախարարությունը, և նախարարության՝ այդ նպատակով հատկացրած միջոցները լիովին բավարար են:
Երեկ Սյունիքում տեղի ունեցած վթարից տուժած զինծառայողներից մեկի մայրը «Ազատության» հետ զրույցում նշել է՝ որդին չի հիշում, թե ինչպես է մեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Իրանական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն» կուսակցության հիմնադիր նախագահ Արտաշես Գեղամյանն է:
Ներդրումային ընկերության տնօրեն, փորձագետ Ռուսլան Սպինկան «Իզվեստիա»-ի հետ զրույցում նշել է, որ ոսկու բորսայական գնի աճի վրա ազդել են երեք հիմնական գործոններ՝ լարվածության աճ Մերձավոր Արևելքում, դրական տնտեսական վիճակագրություն Չինաստանում և թանկարժեք մետաղի կայուն գնումներ համաշխարհային կենտրոնական բանկերի (ԿԲ) կողմից։
«Իմ երկու քաղբանտարկյալ ընկերների՝ Նարեկի և Արմենի նկատմամբ սկիզբ առած քաղաքական հետապնդումները շարունակվում են, և զարմանալի չէ, որ Արմենի խափանման միջոց կալանավորումը երկարացվեց, իսկ Նարեկի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվեց ռեժիմի «դատավորների» կողմից։ Առավել քան վստահ եմ, որ թե՛ Արմենի, թե՛ Նարեկի համար տեղի ունեցածն անակնկալ չէր, բայց նաև վստահ եմ, որ երկուսի համար էլ ցավալի էր առերեսվել Հայաստանի արդարադատության համակարգի վախճանի հերթական արարին։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տիեզերքի հետազոտման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով նախագահ Պուտինի խոսքերը:
Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով. այս մասին հայտնել է Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։
Մրցաշարում, որտեղ եզրափակիչ անցածները ստացել են Փարիզի օլիմպիադայի ուղեգրեր, ազատ ոճի ըմբիշ Ֆրանկ Չամիզոն, որը ներկայացնում է Իտալիան 74 կգ քաշային կարգում, կիսաեզրափակիչում հանդիպել է ադրբեջանցի ըմբիշ Թուրան Բայրամովի հետ։
Սոչիում ապրիլի 13-16-ը ձնահոսքի սպառնալիքի պատճառով հայտարարվել է փոթորկի նախազգուշացում: Վերահաս վտանգի մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչությունը։
Իլոն Մասկը՝ արձագանքելով Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Ստիլլի հայտարարությանը, թե կառավարություններն ու բիզնեսներն ընդամենը երկու տարի ժամանակ ունեն միջոցներ ձեռնարկելու համար՝ կանխելու գլոբալ տաքացման լուրջ հետևանքները, «X» սոցիալական ցանցում գրել է, որ մարդկությունը մի քանի տասնամյակ ունի կայուն էներգիային անցնելու համար։
Եթե չափից շատ կենտրոնանանք պատժամիջոցների վրա, ապա բաց ենք թողնելու գլխավորը՝ ժամանակն է վերականգնել ամերիկյան միջուկային արդյունաբերության մրցունակությունը, և դա չի կարելի անել պատժամիջոցների հիման վրա, քանի որ պատժամիջոցներն պետք է լինեն ժամանակավոր, նրանք պետք է փոխեն այլ պետության վարքագիծը։ Միացյալ Նահանգները պետք է ավելի լուրջ վերաբերվի միջուկային արդյունաբերությանը և ԱՄՆ դերին գլոբալ միջուկային էներգետիկայում՝ այն բարձրացնելով ավելի բարձր՝ ռազմավարական մակարդակի: Կարծում եմ, ավելի լավ է մեր քաղաքական ու իրավական ջանքերն օգտագործել այս ուղղությամբ։
Երեկ՝ ապրիլի 13-ին, իրավապահները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել ու վնասազերծել են ապրիլի 10-ին ավազակային հարձակմամբ 36 կգ ոսկյա ձուլակտորներ և խոշոր չափի գումար հափշտակած կասկածյալներից մի քանիսին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։