Թուրքիան փետրվարի 27-ին Ստամբուլում կհյուրընկալի Ռուսաստան-ԱՄՆ հանդիպում, որտեղ կքննարկվի Ուկրաինայի հակամարտությունը: Երկու երկրները դադարեցրել էին դեսպանությունների գործունեությունը պատերազմի սկզբում:
Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ վեճերին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը։
Visa Signature Limited Edition քարտերը բացառիկ առավելություններ կընձեռեն մշակույթի և ճանապարհորդության սիրահարներին։
«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Ազատություններն աշխարհում» ամենամյա զեկույցը, որտեղ Թուրքիան վերջին 10 տարում ազատությունների ամենաշատ անկում գրանցած երկրների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ կորցնելով 22 միավոր։
Մենք Բաքվից ստացել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Փաշինյանը։
Շատ կարևոր է, որ հայ ընտրողները մերժեն նոր Սահմանադրությունը: «Ոչ» քվեն՝ վարչապետի նկատմամբ անվստահության քվեարկություն է: Նա այլևս չի կարող շարունակել մնալ իր պաշտոնում այն բանից հետո, երբ ժողովուրդը մերժի իր առանցքային նախաձեռնությունը։ Նա այլընտրանք չի ունենա, քան հրաժարական տալ:
Լևոն Քոչարյանը հանդիպել է ուսանողների հետ, խոսել է անվտանգային, ներքաղաքական և տարածաշրջանային հարցերից։
Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Էրեբունի փողոցում բախվել են «BMW», «Chevrolet Volt», «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վարդանյանի դատավարությունը երեկ շարունակվել է՝ չնայած նրա առողջական վիճակի վատթարացմանը և դատավարությունը հետաձգելու բազմաթիվ միջնորդություններին։ Մասնավորապես, Ռուբենի զարկերակային ճնշումը եղել է վտանգավոր բարձր, ինչը պահանջել է բժշկական օգնություն։ Նրա զարկերակը նորմայից զգալիորեն բարձր է եղել: Նա հյուծված տեսք է ունեցել ու մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել։
Մեր Սարիկը դարձավ Նիկոլի Սարիկ, պետք է ընտրի՝ գյումրեցիների՞ Սարիկն է, թե՞ Նիկոլի․ Ռուբեն Մխիթարյան
Ադրբեջանը փորձում է հետին թվով վերաշարադրել Լեռնային Ղարաբաղի հայկական պատմությունն ու մշակույթը։ Այս մասին Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտի և միջազգային «Լազարևյան ակումբի» կազմակերպած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով Գյումրիի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանին, գրում է. «Սարիկ Մինասյան, խոսքս ուղղում եմ քեզ. վաղը քեզ սպասում եմ Շիրակի պանթեոնում ու նայես տղերքի նկարներին ու իմ աչքերին, ասես՝ ով չի կռվել։
Առաջարկում եմ Սարիկ Մինասյանին գնալ Եռաբլուր և տեսնել՝ կռվել ենք, թե չենք կռվել․ Ռուբեն Մխիթարյան
Ինձ համար կարևոր է լսել, թե ուսանողները ինչպես են պատկերացնում իրենց Գյումրին․ Ռուբեն Մխիթարյան
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
«Մենք՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը, մասնակցում ենք շատ կարևոր նախագծերի մշակմանը, որոնք ունեն բավականին բարձր ռազմավարական գործառույթ», – ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ Թուրքիայում հանդիպումից հետո, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին առաջին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիա, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վարդան Պետրոսյան ԱՁ-ին պատկանող չրի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, Բերդ համայնք)։
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
«Վերջերս բիզնեսի համար խորհրդատվություն/թրեյնինգներ իրականացնող մի եվրոպական ընկերության հիմնադիր էր եկել Մանթաշյանց ակումբի հյուր, որը աշխատում էր ռուսախոս, ամերիկյան ու ասիական (Չինաստան, Թայլանդ և այլն) շուկաների հետ։ Նրանք խորհրդատվություն էին տվել նաև մոտ 50 հայաստանյան ընկերությունների։
Ազգային ժողովում մոտ երկու ժամ է՝ ընթանում է Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ հանդիպումը։ Ներկա են նաև կառավարության ներկայացուցիչներ։ Այս մասին տեղելացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Թող Նիկոլը գա, իմ դոմիկի մեջ ապրի. մեկը օջախիս մոտ եկավ, ինձնից չնեղանա. գյումրեցի
Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի հավաքականը կհանդիպի Վրաստանի հավաքականի հետ: Առաջին խաղը կանցկացվի մարտի 20-ին՝ Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մարտի 23-ին, «Դինամո Արենայում»:
Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:40-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում բախվել է բետոնե պաշտպանիչ հատվածին և կողաշրջվել:
Կիևում Թուրքիայի դեսպանատան պաշտոնյաները և Ուկրաինայի համայնքների և շրջանների զարգացման նախարարության ենթակայության տակ գործող ենթակառուցվածքների զարգացման և նորացման պետական գործակալության պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայում թուրքական ընկերությունների կողմից իրականացվող նախագծերը և ապագա համագործակցության հնարավորությունները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ռումինիայի նախագահական ընտրությունների թեկնածու Կալին Ջորջեսկուին ոստիկանությունը բերման է ենթարկել հարցաքննության՝ կապված 2024 թ. նոյեմբերին նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների հետ. ընտրություններում նա հաղթել էր, սակայն արդյունքները չեղյալ էին հայտարարվել: Բերման ենթարկվելու մասին հաղորդագրություն է տարածվել Ջորջեսկուի ֆեյսբուքյան էջում։
Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը հայտարարեց, որ իշխող կուսակցությանը անդամակցելուց հետո իր մոտ միակ բանը, որ փոխվել է, քաշն է։ Ըստ թեկնածուի, արդեն 7 կիլոգրամ նիհարել է։
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ գաղտնի տվյալների հասանելիությունից զրկվել և աշխատանքից հեռացվել են հետախուզական գործակալությունների այն աշխատակիցները, որոնք անպարկեշտ առցանց զրույցների են մասնակցել Անվտանգության ազգային գործակալության (NSA) ներքին հարթակում: Այս մասին հայտնում է «Fox News» հեռուստաալիքը։