Օրենբուրգի շրջանի իշխանություններն առաջիկա ժամերին՝ մինչև երեկո, կանխատեսում են մոտ 1500 տների և ավելի քան 1600 տնային տնտեսությունների ջրի տակ մնալու վտանգ։ «Առաջիկա օրվա համար կանխատեսվում է ջրի մակարդակի հետագա բարձրացում և մոտ 1500 տների և ավելի քան 1600 սեփական հողատարածքների հեղեղումներ հինգ շրջանների 29 բնակավայրում՝ Օրենբուրգ, Իլեկ և Բելյաևսկի շրջաններ, Կուվանդիկ քաղաքային թաղամաս»,- հաղորդում […]
Գերմանական Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է, որ իր ինքնաթիռներն այլևս չեն օգտագործի Իրանի օդային տարածքը այն լուրերի ֆոնին, թե Իրանը առաջիկա օրերին պատասխան հարված կհասցնի Իսրայելին:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հասարակական տրանսպորտային միջոցների բոլոր` 760 շահագործվող շարժակազմերում տեղադրված են վճարային տերմինալներ (վալիդատորներ), բայց չնայած դրան, հասարական տրանսպորտից օգտվող քաղաքացիների շատ փոքր մասն է օգտվում դրանցից։ Մեր հաշվարկներով՝ մարտին տոմսային համակարգով վճարումները 1 %-ի էլ չեն հասել (0,3 %)։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 14-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ավտովթարի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
«Պատիվն ու հայրենիքը` ընդդեմ ստի և թույլիկության Քրիստոսով ենք պայքարում, ճշմարտությունն է հաղթելու»,- տեսահոլովակին կից գրել է սարկավագ Թովմաս Առաքելյանը:
Համոզված եմ, որ ներկա փուլում միայն պետությունների հավաքական ջանքերը, իմաստուն, պրոֆեսիոնալ դիվանագիտությունը կարող են հանգեցնել աշխարհում երկարաժամկետ կայունության և համընդհանուր առաջընթացի՝ կառուցելով միջազգային հարաբերությունների արդար համակարգ՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության վրա։
«Մենք շահագրգռված ենք մեզ համար բարեկամ երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Երևանի և Բաքվի միջև ամուր և տևական խաղաղության հաստատումը բխում է մեր երկրի շահերից»,– ասել է նա:
Իհարկե, չքննարկելով Սիմուլյացիոն կենտրոնի անհրաժեշտությունը, հասկանալի չէ կամ գուցե հասկանալի է, թե ինչու հենց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը», որը ընդամենը բազմապրոֆիլ հիվանդանոց է:
NYMEX բորսայի ապրիլի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը: Ընդհանուր վիճակագրության մեծ մասը երեխաներ են:
Կառավարությունը սահմանել է մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները:
Վրաստանի Սամեգրելոյի մունիցիպալիտետի գյուղերից մեկում ութամյա աղջկա նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով անչափահաս տղա է ձերբակալվել։
«Ապա-Էկոնոմիստ» գործակալությունը, վկայակոչելով Կենտրոնական բանկի տվյալները, հաղորդում է, որ 2023 թվականի ընթացքում Ադրբեջանից ֆիզիկական անձանց կողմից ԱՄՆ է փոխանցվել 54 միլիոն 800 հազար դոլար։ Այս ցուցանիշը 2,5 տոկոսով կամ 82 միլիոն դոլարով նվազել է նախորդ տարվա համեմատ։
Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, մի քանի վայրկյանով մտցրեք եռացրած ջրի մեջ, հանեք, մաքրեք կեղևից: Լոլիկի պտղամիսը կտրատեք:
Այսօր գումարով կարելի է վաճառել ու գնել ամեն ինչ, մինչև իսկ՝ մարդու մարմինն ու անգամ հոգին։ Քրիստոս չէր ասում, թե հարուստը չի մտնելու Աստծո Արքայություն, այլ մտնելու է, բայց դժվարությամբ։
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:
Այսօր` ապրիլի 12-ին, Մեղրիում վթարի հետևանքով զոհված, ժամկետային զինծառայող, 19–ամյա Արեգ Քերոբյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքից էր:
Ականջներում աղմուկը կարող է լինել մահացու հիվանդությունների նշան, ինչպիսիք են՝ ուղեղի ուռուցքը կամ լսողական նյարդի բորբոքումը, ասել է բժիշկ Իլյա Գանչուկը։ Lenta.ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է այլ հիվանդություններ, որոնք կարող են ականջներում խշշոց առաջացնել։
Հայաստանում գործում է կեղծ, իմիտացիոն ժողովրդավարություն, որը դեմոկրատական սկզբունքով վարվող արտաքին քաղաքականությամբ փորձում է չեզոքացնել իրական ավտոկրատական ռեժիմներից բխող ավելի քան իրական մարտահրավերները։
NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 12–ին զինվորական «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին։
Անցյալ տարի ծնվել էր իտալացի դիզայների և շվեդ մոդել Սանդրա Նիլսսոնի երեխան, որը Կավալլիի վեցերորդ զավակն էր:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան, Իսրայել և Լիբանան այցելություններից՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման սպառնալիքի պատճառով։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի X-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնում Ջաղացաձոր բնակավայրի մի բնակիչ ապրիլի 8-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տվեց։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Ղազախստանի Ատիրաուսի շրջանում չորս նավթահոր է հեղեղվել։ Այս մասին հայտնում են Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության արդյունաբերական անվտանգության կոմիտեից։
Թեհրանը մի քանի արաբական երկրների միջոցով Վաշինգտոնին նախազգուշացնող հաղորդագրություն է փոխանցել:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում մեկնարկել էին քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։ Թուրքական «Fenerbahce» ֆուտբոլային ակումբը, որը ներկայացնում է Ստամբուլը, հյուրընկալվել էր հունական «Olympiacos»-ին։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ալաշկերտ»-ին:
Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Փաստինֆո»-ն տեղեկություններով՝ զինծառայողներին տեղափոխող ՊՆ-ի Ուրալ մակնիշի մեքենան վթարի է ենթարկել Մեղրիում՝ հերթափոխի անձնակազմի տեղափոխությունն իրականացնելիս։