Բաժիններ՝

«Զինվորներն են հաճախ իրենց գումարով մեքենաները նորոգում». վթարից տուժած զինծառայողի մայր. «Ազատություն»

Երեկ Սյունիքում տեղի ունեցած վթարից տուժած զինծառայողներից մեկի մայրը «Ազատության» հետ զրույցում նշել է՝  որդին չի հիշում, թե ինչպես է մեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու հայտնվել հարակից ձորակի տարածքում:

«Ասում է՝ մենակ հիշում են էն, որ շըխկ-թըխկ ու վերջ, ու մեկ էլ ուղղաթիռի տեղափոխման պահն է հիշում», – փոխանցել է մայրը։

Զինվորի մայրը նեղսրտած էր, չհասցրեց տուժածներին տեսակցության եկած պաշտպանության նախարարին հանդիպել, հարցեր ուներ, օրինակ՝ ինչո՞ւ է զինվորական մեքենաների անսարքության հարցը հաճախ մնում զինվորի ուսերին.

«Իրենք են իրենց գումարով այդ «Ուրալ»-ները վերանորոգել՝ զինվորները, երեխեքը… ոչ մեկից ոչ մի օգնություն։ Քանի անգամ պատահել է նման դեպք։ Եղել է, ասել է, որ պատահել է, որ մաս է պակասել, մաս է պետք եղել, իրենք վերցրել, տարել են ու վերանորոգել ավտոմեքենան։ Բայց, ասում է՝ մեկը սարքում էինք, մեկն էր փչանում, էն մեկը սարքում էինք, էն մեկն էր փչանում։ Ի՞նչ պետք է անեին էս երեխեքը։ Թող զինվորին լավ նայեն։ Եթե նման անսարք տեխնիկա են օգտագործում, թող գոնե սարքին լինի։ Քանի՞ նման զոհ ու վիրավոր պիտի բերեն դաս չեղավ ոչ մի անգամ։ Ցավը շատ մեծ է, շատ բան կարող եմ ասել, բայց չեմ ուզում, թող իրենք իմանան», – ասաց նա։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս