Բաժիններ՝

Սկանդալային մենամարտ՝ Բաքվում․ Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան ստուգում կանցկացնի

Իտալիայի ըմբշամարտի ֆեդերացիայի հայտարարած բողոքից հետո Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) կրկնակի կստուգի վերջերս Բաքվում կայացած մրցաշարի մենամարտը, հաղորդում է La Repubblica թերթը։

Մրցաշարում, որտեղ եզրափակիչ անցածները ստացել են Փարիզի օլիմպիադայի ուղեգրեր, ազատ ոճի ըմբիշ Ֆրանկ Չամիզոն, որը ներկայացնում է Իտալիան 74 կգ քաշային կարգում, կիսաեզրափակիչում հանդիպել է ադրբեջանցի ըմբիշ Թուրան Բայրամովի հետ։

Մենամարտի ավարտին 5 մրցավարներ իտալացու օգտին են հանդես եկել, բայց մրցավարական կոլեգիայի նախագահը չեղարկել է նրանց որոշումը՝ հաղթանակը շնորհելով ադրբեջանցուն։

«Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան արդեն հաշվետվություն է ստացել մրցավարական կորպուսից և մրցավարներից, որոնք պատվիրակվել են մրցաշարին։ Մրցաշարի մենամարտերի բոլոր դրվագները, մրցավարական որոշումները և մարզիչների բողոքները (այսպես կոչված չելենջները,– խմբ․) ուշադիր և անաչառ կուսումնասիրվեն»,- ասվում է UWW հայտարարությունում։

Հանդիպումից հետո ֆեդերացիան կուսումնասիրի նաև Չամիզոյի հայտարարությունն այն մասին, որ մրցաշարում իրեն 300 հազար դոլար են առաջարկել պարտության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930