Բաժիններ՝

Խենթություն է ինձ Մարադոնայի հետ համեմատելը․ Խվիչա Կվարացխելիա

«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան անդրադարձել է իրեն՝ լեգենդար Դիեգո Մարադոնայի հետ համեմատություններին։

«Մարադոնա՞ն։ Նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկն էր։ Կարծում եմ՝ խենթություն է, որ կան մարդիկ, ովքեր ինձ համեմատում են նրա հետ։ Իհարկե, ինձ դուր է գալիս:

Երբ խաղում ես մի թիմում, որտեղ խաղացել է Մարադոնան, հաճույք ես ստանում դրանից: Մինչ այստեղ գալը` հայրս ինձ միշտ ասում էր, որ Մարադոնան լավագույնն է, նա իր կուռքն է»,- լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի փոխանցմամբ՝ ասել է Կվարացխելիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս