Մասկի կարևոր զգուշացումը՝ մարդկության ճակատագրի վերաբերյալ
Իլոն Մասկը՝ արձագանքելով Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Ստիլլի հայտարարությանը, թե կառավարություններն ու բիզնեսներն ընդամենը երկու տարի ժամանակ ունեն միջոցներ ձեռնարկելու համար՝ կանխելու գլոբալ տաքացման լուրջ հետևանքները, «X» սոցիալական ցանցում գրել է, որ մարդկությունը մի քանի տասնամյակ ունի կայուն էներգիային անցնելու համար։
«Սա ճիշտ չէ, մարդկությունը պետք է հնարավորինս արագ շարժվի դեպի կայուն էներգիա, բայց մենք առնվազն մի քանի տասնամյակ ունենք դա անելու համար»,- զգուշացրել է Մասկը:
Հիշեցնենք, որ նա ավելի վաղ նախազգուշացրել էր, որ մարդկությունը կվերանա մի քանի հարյուր տարի հետո, եթե չդառնա «միջմոլորակային»։