Ինչպես խուսափել աղի կարմիր ձկան հիմնական վտանգից
Կարմիր աղած ձուկը պարունակում է բազմաթիվ սննդարար նյութեր, սակայն ավելի լավ է այն ինքներդ աղել՝ արյան անոթների վնասը նվազեցնելու և նաև այտուցից խուսափելու համար։ Այս մասին aif.ru-ին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան և գաստրոէնտերոլոգ, կլինիկական դեղաբան Ռուստեմ Սադիկովը։
Կարմիր ձուկը պարունակում է հեշտությամբ մարսվող սպիտակուց, որն անհրաժեշտ է մկանների աճի և նոր բջիջների կառուցման համար։ Կարմիր ձկան մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են նվազեցնել սրտի հիվանդությունների և արթրիտի վտանգը: Սակայն աղի մեծ պարունակության պատճառով պետք է ուտել ոչ ավելի, քան 100-150 գրամ աղած ձուկ։
«Եթե դուք անտեսում եք այս խորհուրդը, կարող եք հրահրել այտուցի: Սա վտանգավոր չէ առողջ մարդկանց համար, սակայն նրանք, ովքեր ունեն երիկամների հետ կապված խնդիրներ, ճնշման բարձրացում կամ արյան խտացում, չպետք է անտեսեն խորհուրդը: Հակառակ դեպքում վիճակը կարող է ավելի բարդանալ՝ հանգեցնելով նույնիսկ ինսուլտի»,- ըստ shantnews-ի՝ գրում է aif.ru-ն։
Ձկան մեջ աղի քանակությունը վերահսկելու համար կարող եք ինքներդ աղել այն։ Թեթև աղած ձուկը կարելի է պահել 0-ից +4 °C ջերմաստիճանում երկու-երեք օր, միջին աղած ձուկը՝ 7-10 օր։