Հայտնաբերվել են 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու գողություն կատարած կասկածյալներից մի քանիսը. Համացանցում տեսանյութ է տարածվել նրանց բռնելու պահից

Երեկ՝ ապրիլի 13-ին, իրավապահները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել ու վնասազերծել են ապրիլի 10-ին ավազակային հարձակմամբ 36 կգ ոսկյա ձուլակտորներ և խոշոր չափի գումար հափշտակած կասկածյալներից մի քանիսին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կայքը գրում է` քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գողոնի մի մասը «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևանից տեղափոխում են։

Արդեն Արարատի վարչական տարածքում ոստիկանները բռնել են կասկածյալին ու ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել գողացված ոսկյա ձուլակտորներից 2-ը և գումարի մի մասը։ Նշված վայրից 2 մարդ բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում։

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել նրանց բռնելու պահից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930