Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Ադրբեջանում Bloomberg լրատվական գործակալության թղթակցային հավատարմագրումը չեղարկվել է: Դրա մասին հայտնել է ադրբեջանական Report-ը՝ վկայակոչելով աղբյուրը։
«Ինձ համար կարևոր էր հարգել ստեղծագործության սկզբնական ոգին՝ ստեղծելով նոր մեղեդի ու ներդնելով հայկական մշակութային նրբերանգներ, որ կարձագանքեին թե հայկական ու թե ֆրանսիական մշակույթներում: Այսպիսով ստեղծվեց նոր մի երգ, որ կամրջում է հայկական ու ֆրանսիական երաժշտական երաժշտական մշակույթները», – մեկնաբանում է Միքայել Ոսկանյանը:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։ Ողջունելով Սթարմերին՝ Թրամփը հայտարարել է, որ վստահ է՝ Ուկրաինան և Ռուսաստանը կհասնեն խաղաղ համաձայնագրի, որով պատերազմին վերջ կդրվի։ Այս մասին հայտնել է NBC News-ը։
1966 թվականին Բորիս Սպասին շախմատային թագի համար մրցամարտում պարտվել էր Տիգրան Պետրոսյանին։ Երեք տարի անց նա հասել էր ռեւանշի եւ դարձել աշխարհի չեմպիոն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր առաջարկած 25 տոկոս մաքսատուրքերը՝ մեքսիկական և կանադական ապրանքների համար, ուժի մեջ կմտնեն մարտի 4-ից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ նախկինում սահմանված մի շարք պատժամիջոցներ: Այս մասին ասված է Սպիտակ տան հրապարակած փաստաթղթերում։
Արայիկ Հարությունյանը, ըստ ԶԼՄ-ների, ժամանակ է խնդրել պատրաստվելու համար ու ցուցմունք չի տվել։
Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից հինգշաբթի առավոտյան հայտնել են, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը լավ քնել է և առավոտյան առաջին կեսն անցկացրել է հանգստի վիճակում։
Բոլոր կալիբրների ուսապարկերը անդրադարձել էին ինձ. նորմալ է. կյանքում չեն աշխատել. Մարության
Թուրքիան, որը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ից հետո երկրորդ բանակն ունի, բաց է Ուկրաինայում խաղաղապահ ուժերի տեղակայման համար զորքեր տրամադրելու հարցում:
Օսկարակիր ամերիկացի դերասան 95-ամյա Ջին Հեքմենին, նրա կնոջը՝ 64-ամյա դաշնակահարուհի Բեթսի Արակավային և նրանց շանը մահացած են գտել Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքի իրենց տանը: Այս մասին հայտնել է BBC-ին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում։
Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 1/6 հասցեում գործող «ՆՀՈ-ՀՐԱՉ» ՍՊԸ ավտոտեխսպասարկման կետում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումը կայացել է Ստամբուլում՝ Դաշնային խորհրդի պատվիրակության՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Այս մասին հայտնում են ՌԴ Դաշնային խորհրդից։
Փետրվարի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
«Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենը մի քանի օր մտածելուց հետո պարզաբանում է տարածում, որտեղ ինքնախոստովանությունից բացի կան տարբեր անձնական բնույթի գնահատականներ: Իհարկե «անհիմն զրպարտանք» եզրույթը կարժանանա իրավական գնահատականի, բայց 2 խորհուրդ կարող եմ տալ տնօրենին:
Նրանք իմ և ձեր հայրենակիցներն են… արյունակիցներն են… հայերն են: Նրանց կռիվը մեր կռիվն է: Հիշե՛ք: Մի՛շտ»:
Իսրայելցի 4 պատանդների մարմինների դիմաց մի քանի հարյուր պաղեստինցիների՝ իսրայելական բանտերից ազատ արձակումից հետո ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել Գազայում հրադադարի երկրորդ փուլի շուրջ: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Դիմում ենք Ձեզ խորը մտահոգությամբ՝ Բաքվի բանտում պահվող և ավելի քան մեկ շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի և Ադրբեջանում քաղաքական պատճառներով ապօրինի կերպով դատվող մյուս հայ գերիների վիճակի վերաբերյալ։
Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, իր կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը և ցրել ՔԱԿ-ը: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ռուբեն Վարդանյանի հայտարությունները Բաքվի բանտից և արդեն մեկ շաբաթ տևող հացադուլը մեզ բոլորիս հստակ ուղերձ պետք է լինեն, որ իրավունք չունենք անտարբեր մնալու և պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն ինչ մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակման համար։
#ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը հանդես է գալիս հատուկ ուղերձով. #ՀԻՄԱ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներգաղթյալների զանգվածային արտաքսում է նախապատրաստում, Սպիտակ տունը նախատեսում է այդ նպատակի համար կիրառել «Օտարերկրյա թշնամիների մասին» 1798 թվականի օրենքը(Alien Enemies Act)։
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։
Փետրվարի 27-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սրբոց Վարդանանց տոնը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի ՀՀ-ի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանի հետ այց է եղել Մարգարայի սահմանային կետ, շինարարական աշխատանքներն ավարտված են, բացմանը պատրաստ վիճակ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: