: Իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հավատում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա Կնեսետին օրինագիծ է ներկայացրել՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Անդրեա Օրսինին վստահ է, որ 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանությունը չմոռանալը բոլոր ժողովուրդների բարոյական և քաղաքացիական պարտքն է:
Ամերիկյան The New York Times հեղինակավոր պարբերականի թղթակից Ռիք Գլեդսթոունը ծավալուն հոդված է հրապարակել, որում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման թեմային և հարակից հարցերի:
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ Անդրեյ Կովատչևը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով ուղերձ է տարածել։ Նա նշել է, որ պատմությունը չպետք է կրկնվի։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը վերաբերվող կետի կյանքի կոչման անհրաժեշտությունը:
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գործադիր իշխանության անունից ուղերձ է հղվել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
Ապրիլի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Մենք հրավիրում ենք Թուրքիային իր ստանձնած միջազգային պարտավորությունների համապատասխան միջոցառումներ ձեռնարկել ճանաչելու և դատապարտելու Օսմանյան կայսրության կողմից կատարված հայկական ցեղասպանությունը` սթափ գնահատելով սեփական պատմությունը և հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին:
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը մշտապես աջակցել է Հայաստանին, խոսել Հայաստանի, Արցախի հանդեպ իր սիրո մասին: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին երգիչը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում հրապարակել է իր և երգահան Արա Գևորգյանի «Ադանա» ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1, 5 մլն զոհերի հիշատակին:
Այս տեսանկյունից կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա՝ ի զորու է մեկը մյուսին թև ու թիկունք լինելով հաղթահարել այս անդունդը։ 1909 թվականի Կիլիկիայի կոտորածներից հետո Զաբել Եսայանի խոսքերը հիմա էլ արդիական են. «Եթե որբ ենք, մեկս մյուսի ընտանիքը լինելուց զատ այլ ճար չունենք»։
«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք մատուցում այս ողբերգության զոհերին: 1915-ին 1.5 միլիոն հայեր իրենց կյանքը կորցրին Օսմանյան կայսրության կողմից իրականացված կոտորածների հետևանքով: Մենք Թուրքիային կոչ ենք անում ամբողջությամբ ճանաչել Ցեղասպանության իրողությունը»,- ասել է Մանֆրեդ Վեբերը։
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Օլեքսանդր Լուկաշևն անգամ 106 տարի անց, առաջադեմ մարդկության համար, կարևորագույն նպատակներից է համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Ուրուգվայը շարունակելու է հայ ժողովրդի հետ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:Այս մասին նշել է Որուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Ալֆրեդո Ֆրատտին:
ՈՒՂԻՂ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի hիշատակին:
Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Մաուրիցիո Լուպին կոչ է անում հիշել 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այլևս չլինի բնաջնջում հանուն գաղափարախոսության: Այս մասին պատգամավորն ասել է իր ուղերձում:
Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Գնել Սանոսյանը 2021 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած օլիմպիականներին հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհված առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմները և գովասանագրերը:
Կիպրոսը կշարունակի ջանքերը միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու ուղղությամբ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը:
Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի բարձունքից հայերեն տեսաուղերձ է հղել:
ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում անցկացվել է մոմավառություն ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա են եղել նահանգային և քաղաքային կառույցների պատասխանատուներ, ովքեր ևս մեկ անգամ կոչով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին 1915 թվակականի դեպքերը որակել որպես ցեղասպանություն:
Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչները Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացի համար կարևորում են Թուրքիայի կողմից առաջին քայլն ու կողմերի՝ իրար ընդառաջ գնալը:
Շվեդիայի խորհրդարանի նախկին անդամ, շվեդահայ քաղաքական գործիչ Մուրադ Արթինը ցավում է, որ իր երկրի կառավարությունը մինչ օրս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա նշել է հայտարարության մեջ:
Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Լուիզա Ռեջիմենտին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների խիստ և հստակ դատապարտման միջոց է համարում: Այս մասին պատգամավորը նշել է իր ուղերձում:
Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքում և հարակից բնակավայրերում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Զինվորի տան Տղերքը… Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են…
Դերասան և շոումեն Միխայիլ Գալստյանի համոզմամբ՝ ապրիլի 24-ի նշանակությունը Հայաստանում ժամանակի ընթացքում չի թուլանում, ինչը պայմանավորված է միջազգային հանրության արշավով, որը միտված է ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանոթւյունը:
Դատարանը քննում է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորելու միջնորդությունը. ՈՒՂԻՂ
Եվրախորհրդարանի` Նիդերլանդները ներկայացնող պատգամավոր Փիթեր վան Դալեն (եվրոֆրակցիա (խմբակցություն) Քրիստոնեական Միություն) կանգնած է հայ ժողովրդի կողքին` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում գրառում է արել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: