Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահեց խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով «ցեղասպանություն» եզրույթն օգտագործած ԱՄՆ երկրորդ նախագահը՝ Ռեյգանից հետո: Հույս ունեմ, որ ԱՄՆ Կոնգրեսը նախագահի այս խոսքին իրավական ուժ կտա և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Արձանագրենք, որ այսպիսով ամերիկահայ համայնքի պայքարը ոչ թե ավարտվում, այլ թևակոխում է նոր և ավելի վճռական փուլ` ջանքերը կենտրոնացնելով Արցախի հարցի արդար կարգավորման և պահանջատիրության ուղղությամբ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան նստավայր)՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց Մեղրի խոշորացված համայնքի համայնքապետ Մխիթար Զաքարյանի կալանավորման միջնորդությունը։
Ապրիլի 24-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, հիշում ենք նրանց, ում կորցրեցինք և հայտարարում, որ երբեք չենք մոռանա: Այս մասին իր ուղերձում ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կարծում է, որ այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, նմանօրինակ գործողություններն աշխարհի տարբեր կետերում շարունակվում են:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իր այսօրվա ուղերձում ԱՄՆ նախագահ Բայդենը երկու անգամ օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը։
Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։ Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը, որը հզոր քայլ է ճշմարտության և պատմական արդարության ճանապարհին և անգնահատելի զորակցություն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ կորոնավիրուսային ճգնաժամը խանգարում է ակումբներին խոշոր գործարքներ կնքել:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:
«Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Կեցցե մեր համայնքը»․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Սուրեն Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտանիքի հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լրագրողների հարցերին ի պատասխան նա նշեց. «Օրվա խորհրդի հետ կապված ես ուղերձ եմ հղել, կարող եք ծանոթանալ»:
Իտալիայի Պետական կառավարման նախարար Ռենատո Բրունետան միանում է հայ ժողովրդին՝ ոգեկոչելու Մեծ Եղեռնի հիշատակը:
Ռոբերտ Քոչարյանն ընտանիքի անդամների հետ հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում
Ֆրանսիայի Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Հայաստանում իրեն ուղեկցող պատվիրակության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին պետքարտուղարն ասել հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները ցավում են, որ իրենց կառավարությունը դեռևս խուսափում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ, Արգենտինայի հայ համայնքին նամակ է ուղղել: Նամակում ասվում է.
Ապրիլի 23-ին և 24-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը հերթական անգամ քննադատել է VAR-ը՝ մեկնաբանելով Պրեմիեր լիգայի 32-րդ խաղում «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի՝ «Վեսթ Բրոմի» դարպասը խփած գնդակը (3:0):
Հայաստանի Հանրապետության նախագահական նստավայրում իր ելույթում Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշեց, որ ցանկանում են անցնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման, քաղաքական բանակցությունների ճանապարհով, որը կհանգեցնի տևական խաղաղության:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն խնդրել է Սենատի նախագահ Ժերար Լարշերին ստեղծել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը պատժելու հարցով աշխատանքային խումբ: Բուայեն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-իր էջում՝ կից տեղադրելով Ծիծեռնակաբերդից արված լուսանկար՝ գործընկերների հետ:
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորներ Մարտա Ռոսիկը և Միրիամ Նոգերասը մտահոգ են, որ Իսպանիան դեռ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ: Իսպանացի պատգամավորները Ապրիլի 24-ի կապակցությամբ այս մասին ասել են «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում:
Ավստրիայի խորհրդարանի Ազգային խորհրդի պատգամավոր, Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդրուն Կուգլերն իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ին փոխանցված ուղերձում պատգամավորը նշել է, որ պատրաստ է աջակցելու Հայաստանին՝ Ավստրիայի հետ կապերի ընդլայնման գործում:
Ռուսաստանաբնակ կինոռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Ինստագրամի» իր պաշտոնական էջում Հայաստանի մասին պատմող կարճ ֆիլմ է հրապարակել:
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլորի ուշադրությունն եմ հրավիրում։ Խնդրում եմ կարդալ ու տարածել. այսօր երեկոյան, ով Նիկոլի հետ միասին մասնակցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կազմակերպված համերգին կանգնում է զոհված մեր տղերքի արյան վրա։
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» մասին այն բանից հետո, երբ ակումբները ակտիվորեն ներգրավվեցին Եվրոպական Սուպերլիգայի նախագծի մշակման մեջ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
Ինչքա՞ն պիտի քո գարշահոտով փչացնես հայ-ռուսական հարաբերությունները, որ դիմացինդ, կրկին համոզվելով, թե դու ինչ тряпка ես, քեզ անգամ չցավակցի այս օրվա կապակցությամբ:
Տղերք, ուրեմն միջանցքի առումով խնդիրը նախևառաջ Նախագահինն է՝ Արմեն Սարգսյանինը։ Բա Սյունիքում սրան ի՞նչի չէիք դավաճան անվանում։ Սա նիոկոլի խնդիրը չէ է, այլ Արմենինը։ Այն մարդու, որը 2012-ի փետրվարին թուղթ է ստորագրել՝ դավաճանաբար կոչ անելով Էրդողանին գալ Հվ․ Կովկաս և լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Սյունեցիներ դուք սա չգի՞տեք։ Կամ 17-ը երեկ չէ մյուս օրը դատախազության դիմաց միտինգի ժամանակ ի՞նչու Արմենի անունը չի տալիս։ Մենք 2 դավաճան ու կապիտուլյանտ ունենք։ Եվ դրանցից հիմնականը ՀՀ Նախագահի աթոռը զբաղեցրած Արմեն Սարգսյանն է։
Սուպերլիգայի ստեղծման մասին լուրերից հետո ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է եվրոպական ակումբների աջակցության մասին: