«Նիկոլին մենք պետք ենք, բայց անդամահատված հոգով և բռնաբարված հիշողությամբ». Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում գրառում է արել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այս պատմությունը գրվել է 2010 թվականին իսրայելցի բլոգեր shvil-ի կողմից, և երբ ես կարդացի, այն ինձ շատ բան բացատրեց:

Աղետի զոհերի հիշատակի օրը դպրոցը հանդիպում է կազմակերպել դրա վերապրածների հետ: Դասարան եկավ տատիկ. ձեռնափայտ, դողացող ձեռքեր, դաջված համար, բայց նա պարզ և նույնիսկ ինչ որ հետաքրքրությամբ է նայում մեզ: Պատմեց իր պատմությունը. քաղաքային ընտանիք, գետտո, փախուստ, լեհական գյուղեր, անտառ, կարմիր բանակ, տեղահանվածների ճամբար, թափառում Եվրոպայով, Իսրայել: Դե, իսկ հետո`պաշտոնական մասը. ուսուցիչուհին մեղմ ձայնով տալիս է ստանդարտ հարցեր, ինչ-որ մեկը պատասխանում է ոչ պակաս ստանդարտ, տատիկը պետք է լսի և հաճույք ստանա: Իսկ նա տարօրինակ է նայում, և նրա աչքերը … ծիծաղում են, ինչ է…

Դե իսկ վերջում ուսուցչուհին հարցնում է. ո՞րն է հիմնական դասը, որ մենք պետք է քաղենք Աղետից: Ինչ-որ մեկը վեր է կենում, տալիս է սովորական պատասխան. վերաբերմունք մերձավորի նկատմամբ, մարդայնություն, սեփական երկիր, ինքնուրույն պաշտպանվելու ունակություն: Մի խոսքով, ամեն ինչ ճիշտ է, բայց շատ անհոգի է հնչում:

Եվ այստեղ տատիկը մեկնաբանում է. «Ամեն ինչ ավելի պարզ է. ամեն ինչ շատ ավելի պարզ է: Պարզապես, եթե ինչ-որ մեկը երբևէ կասի, որ ուզում է ձեզ սպանել, հավատացեք նրան: Բացատրություններ մի փնտրեք առ այն, որ նա իրականում բոլորովին այլ բան նկատի ունի,իրար մի պատմեք, որ սա պարզապես ինչ-որ քաղաքականություն և այլ խաղեր են: Պարզապես հավատացեք: Իսկ հետո, թե կարող ես`կռվիր, թե չես կարող` փախչիր: Բայց գլխավորը `հավատա: Անմիջապես …»:

Մեզ սպանել ցանկացողներից հերթ է գոյացել: Ոմանց՝ ադրբեջանցիներին, մեր հողն է պետք, մյուսներին ՝ թուրքերին, մեր բացակայությունը, չգոյությունը, մեկին ՝ Նիկոլին, մենք պետք ենք, բայց անդամահատված հոգով և բռնաբարված հիշողությամբ:

Վերոնշյալը ոչ մեկի համար գաղտնիք չէ, բայց, չգիտես ինչու, նախընտրում ենք չհավատալ դրան: Ինչպես չհավատացինք 1915 թվականին: Ինչպես և չենք հավատում հիմա»:

Տեսանյութեր

Լրահոս