Ամերիկյան հեղինակավոր Boston Globe պարբերականի թղթակից Սառա Լի Ուոթսոնը ծավալուն հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության հավանական ճանաչման թեմային և հարակից հարցերի:
Փաստաբան Լուսինե Սահակյանը հրապարակել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի գրությունից մի հատված՝ ուղղված ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին։
Չեմ կարծում, թե Բայդենի կամ ցանկացած այլ արևմտյան լիդերի քաղաքական նախընտրությունները կարող են շատ անմեղ լինել։ Բայց Հայոց ցեղասպանության հետ կապված ցանկացած ճանաչում, ընդունում կամ Թուրքիային ուղղված ճանաչման, ընդունման և առերեսման կոչ պարունակող ցանկացած որոշում դրական եմ գնահատում։
ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ այսօր հայ ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճմշարտության համար պայքարելու իր տոկունությունը, և այդ պայքարը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Դատարանը հրապարակում է Մեղրիի համայնքապետի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ որոշումը. ՈւՂԻՂ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 23-ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլիի հետ հեռախոսազրույցում քննարկել են համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Սիրիային, Վենեսուելային, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությանը, Եթովպիային աջակցություն տրամադրելու հարցում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չի հայտնել՝ արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր խոսքում կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գերմանական Մյունխեն քաղաքի ղեկավարությունը տվել է իր համաձայնությունը Եվրո-2020-ի խաղերը հանդիսականի մասնակցության անցկացնելու հարցի շուրջ:
«Իմ Քայլը» խմբակցության ղեկավարը, խոսելով իրենց իշխանության ձեռքբերումների մասին, նշեց, որ 2018թվականից հետո Հայաստանի համար ամենամեծ նվաճումը ժողովրդավական բարեփոխումներն են և ազատ քաղաքացին։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հունիսին կայցելի Մեծ Բրիտանիա և Բելգիա, ինչը կլինի նախագահի պաշտոնում նրա առաջին արտերկրյա ուղևորությունը: Այս մասին հայտնել են Սպիտակ տանից:
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել հայկական գրանցումով օդանավի անհետացման իրական պատճառների ու փաստերի վերաբերյալ։
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հատուկ ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:
Մյանմայի ընդդիմության 26 գործիչների, որոնք ավելի վաղ իրենց հռչակել են այսպես կաչված ազգային միասնության կառավարության նախարարներ, կալանագրեր են տրվել հանրապետության զինվորական իշխանությունների կողմից, ապրիլի 23-ին հաորդել է Кyodo գործակալությունը՝ վկայակոչելով Հարավ – արևելյան Ասիայի այդ երկրի պետական հեռուստատեսությունը:
Այսօր՝ ապրիլի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամների հետ աշխատանքային այցեր է կատարել ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարաններ, ՀՀ վարչական դատարան:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։
Իսկ դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ ոչ իրավաչափ ճանաչվեց Ագարակի բնակիչ Գևորգ Խաչատրյանի ձերբակալությունը»։
1.5 մլն հայ մարդկանց բնաջնջումը ժխտողները չեն կարող այլևս հանդուրժվել. Եվրախորհրդարանի պատգամավոր
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կրկին վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մաիսն գրում է Goal-ը:
Մեկնարկել է Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր․ ՈւՂԻՂ
«Ես ձու նետող չեմ, գրանատ նետող տղա եմ». Շուռնուխի գյուղապետի եղբայրը դուրս եկավ ՔԿ-ից
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Նիկոլ Փաշինյանի անունից համերգի հրավեր է ուղարկվում պաշտոնյաներին։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. ապրիլի 21-ին Սյունիքի մարզ ՀՀ վարչապետի այցելության ժամանակ տեղի ունեցած խուլիգանության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Եւ նա անկեղծ է։ Ինչպես նիկոլը, նա եւս չի հասկանում, չի ընկալում, թե ինչ աղետ ու արհավիրք բերեցին մեր երկիր։ Նա չի ընկալում, որ պատերազմ են բերել մեր երկիր, չի ընկալում, որ իրենց պատճառով հինգ հազարից ավելի տղերք են զոհվել։ Մակունցի համար Շուշին ու Դադիվանքը ոչինչ են, զոհված հինգ հազարից ավելի տղերքը՝ ոչինչ։ Նրա եւ նրա առաջնորդի համար ոչինչ է Սյունիքի սահմանները թշնամուն հանձնելը, Կապանի գլխին թշնամուն նստացնելը, Շուռնուխի կեսը թշնամուն նվիրելը, ավերված գյուղերն ու քաղաքները, հազարավոր վիրավորներն ու տասնյակ հազարավոր փախստականները։
Մեկնարկում է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի գործով նիստը: Աջակիցները դատարանի բակում են. ՈՒՂԻՂ
Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր պատվաստվել է մոտ 2000 անձ (այդ թվում՝ նվիրաբերված Sputnik V-ով պատվաստվածները): Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթընի Փորտանտինոն լիահույս է, որ ԱՄՆ նոր վարչակազմը, որը հայ ժողովրդի լավ բարեկամն է, ի վերջո կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Եթե հիշում եք, այն ժամանակ, երբ իշխանափոխություն եղավ, 1998 թվականին հրաժարական տալուց հետո, եթե չեմ սխալվում՝ Առաջին նախագահն ասել էր, որ «խաղաղության կուսակցությունը գնում է, պատերազմի կուսակցությունը գալիս է»։ Հուսամ, որ նա անկեղծ այդպես էր մտածում, բայց եղավ ճիշտ հակառակը՝ մենք ունեցանք ամենախաղաղ 10 տարին Հայաստանում և ամենաքիչ զոհերն ունեցանք շփման գծում։