Ցեղասպանությունը չճանաչելը համարժեք է հերքման. շվեդահայ գործիչն իր կառավարությանը ճանաչման կոչ է անում
Շվեդիայի խորհրդարանի նախկին անդամ, շվեդահայ քաղաքական գործիչ Մուրադ Արթինը ցավում է, որ իր երկրի կառավարությունը մինչ օրս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա նշել է հայտարարության մեջ:
«Ես Հայերի ցեղասպանության մասին առաջին օրինագիծը գրեցի Շվեդիայի խորհրդարանում 1999 թվականին։ 2000 թվականին խորհրդարանը ճանաչեց հայերի ցեղասպանությունը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նամակն ու զեկույցը կարելի է գտնել այսօր ցեղասպանության թանգարանում, Ծիծեռնակաբերդում: Դա տևեց մինչև 2010 թվականը, այդժամ խորհրդարանը դրեց ցեղասպանության քննարկման հարցը և քվեարկեց ցեղասպանության ճանաչման օգտին ու ճանաչեց ցեղասպանությունը բոլոր այս խմբերի, այսինքն ՝ հայերի, ասորիների, սիրիացիների, քաղդեացիների և պոնտացի հույների:
Ցեղասպանությունը ճանաչելու նույն կոչը արվեց Շվեդիայի կառավարությանը: Ցավոք, արդեն անցել է 11 տարի, և ոչ մի շվեդական կառավարություն չի ընդունել հայերի ցեղասպանությունը: Չճանաչել ցեղասպանությունը համարժեք է հերքման: Շվեդիայի կառավարությունը պետք է հաստատի խորհրդարանի որոշումը ցեղասպանության ընդունման մասին և հայտնի Թուրքիային, որ խորհրդարանի որոշումը հաստատված է։
Միշտ հիշել, երբեք չմոռանալ։
Հարգելի հայ ընկերներ, շուտով ընտրություններ են, կգնաք ընտրությունների և կքվեարկեք, կկիրառեք ձեր ժողովրդավարական իրավունքը և կքվեարկեք միասնության օգտին: Ընտրեք Հայաստանի զարգացումն ու բարգավաճումը, քվեարկեք ապագա Հայաստանի համար, որն արդեն սկսել է ժողովրդավարական գործընթացը մի քանի տարի առաջ:
Ժողովրդավարությունը կհաղթի»,- մասնավորապես ասվում է հայտարարության մեջ: