Օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող ճանաչված գեղարքունիքցի դպրոցականներին շնորհվեցին դիպլոմներ և գովասանագրեր
Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Գնել Սանոսյանը 2021 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած օլիմպիականներին հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհված առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմները և գովասանագրերը:
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, օլիմպիադայի հանրապետական փուլին Գեղարքունիքի մարզից մասնակցել են 71 աշակերտ, որոնցից բնագիտական 7 առարկաների գծով՝ 18, իսկ հումանիտար 9 առարկաների գծով՝ 53 աշակերտ: Հանրապետական փուլին մասնակցած աշակերտներից 19-ը ստացել են դիպլոմներ, 9-ը` գովասանագրեր:
Գրանցած հաջողությունների համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորել է դպրոցականներին, նրանց, դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին և ծնողներին՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ: