Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ։
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն բանակցությունների և երկխոսության ուղին միակն է համարում, որը թույլ կտա հասնելու Լեռնային Ղարաբաղի ճանաչման, արդար և տևական խաղաղության։ Նրա խոսքով՝ դա է միակ ճանապարհը, այլ ոչ թե ուժի կիրառման վրա հիմնված ստատուս քվոն։ Ֆրանսիայի Սենատի նախագահը, որը ապրիլի 24-ին Երևանում մասնակցելու է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին, այդպիսի կարծիք է հայտնել Les nouvelles d’Arménie ամսագրին տված հարցազրույցում:
SOCAR պետական գազային ընկերությունն ավարտել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարումը:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը Ղազախստանում պատվիրել է AZ8A մակնիշի 40 էլեկտրաքարշ։ Այս գործարանը Ղազախստանում կառուցվել է Ալստոմի հետ համատեղ։ Պատվերն արդեն իրացված է 50%-ով։ Ուրեմն Բաքուն վստահ է. Մեղրու միջոցով կապը Նախիջևանի հետ անխուսափելի է։ Ինչո՞ւ է վստահ։ Պարզ է՝ կա պայմանավորվածություն ՀՀ իշխանությունների հետ։ Բա ինչո՞ւ ՀՀ իշխանություններն այդ մասին հանրությանը տեղյակ չեն պահում։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ-ում 3 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին ու դրանց հետևանքներին։
Շուրջ հազար տարի առաջ, երբ մեր տարածաշրջան սկսեցին ներթափանցել թուրքական հորդաները, կար կրկնվող օրինաչափություն. այդ հորդաները միշտ անգամներով ավելի քիչ էին, քան տեղաբնակ ժողովուրդները, այդ թվում՝ հայերը։ Սակայն դա չխանգարեց, որ բավականին կարճ ժամանակում նրանք գրավեն տարածաշրջանը, իսկ մի քանի դար հետո թուրքերն արդեն անգամներով ավելի շատ էին, քան բնիկ ժողովուրդները։
ԵՊՀ գիտխորհրդի այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Դավաճանների կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 24-ին Մարզահամերգային համալիրում Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմն է կատարվելու: Մաեստրո, Դուք հրավիրվա՞ծ եք դավաճանների կառավարության միջոցառմանը: Մաեստրո, եթե Դուք ներկա եք լինելու, ապա արդյո՞ք դա չի նշանակում, որ շարունակում եք թուրք Նիկոլի մոտ «հարսանիքի գեներալ» աշխատել:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 23-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են երկու երկրների միջև, այդ թվում՝ Խուրգադա և Շարմ Էլ Շեյխ առողջարանների հետ ավիահաղորդակցությունը լրիվ չափով վերսկսելու շուրջ: Այդ մասին ասվում է Եգիպտոսի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ:
Հայոց ցեղասպանության թեմայով Զարա Բաբայանի «Կրկին ծնվածները» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին: Գրքի շնորհանդեսը կանցկացվի ապրիլի 23-ին «Դարան» գրախանութում:
Բելգիայի Սենատի նախագահ Սթեֆանի Դոսը խոստանում է շարունակել պայքարը՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:
Հնարավո՞ր է, արդյոք, նոր պատերազմը։ Հայաստանը կոլապսից հանելու ի՞նչ լուծումներ կան։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու երկրի կառավարումը ստանձնելուց հետո: Այս և այլ նմանատիպ հարցերի պատասխանեց նախագահ Քոչարյանը՝ աջակիցների հետ հանդիպմանը, որը հատվածներով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է 2020-2021 ուստարում Հայաստանի մասնագիտական ուսումնական հաստատությունների սփյուռքահայ ուսանողների վերաբերյալ վիճակագրական տվյալները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ապրիլի 23-ի առավոտյան Հնդկաստանի Բիհարի նահանգում առնվազն ինը մարդ է խեդվել Գանգես գետում՝ կամրջից ավտոմոբիլը Գանգես գետն ընկնելու հետեւանքով:
Չադի զինված ուժերի մի խումբ սպաներ՝ գեներալ Իդրիս Աբդերաման Դիկոյի գլխավորությամբ հրաժարվել է ճանաչել անցումային զինվորական խորհրդի իշխանությունը, որը կազմվել է ապրիլի 20-ին երկրի նախագահ Իդրիս Դեբի Ինտոյի մահվան մասին հայտարարությունից հետո:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին, 28-ին՝ առանձին շրջաններում, 27-ին՝ շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
«Կարդացի ՀԽՍՀ վաստակավոր չոբան, ներկայումս ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում հայտնված Մելիքսեթ Պողոսյանի արձագանքը Վահե Հակոբյանին։ Ի՞նչ կարող եմ ասել, ցավում եմ, որ այս տաղանդաշատ մարդը ներկա իշխանությունների օրոք ստիպված է զբաղվել քաղաքականությամբ և խոսել բաներից, որոնց մասին ունի շատ մոտավոր պատկերացում։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուխարեստում Ռումինիա-Թուրքիա ռազմավարական համագործակցության 10-րդ հոբելյանական նիստին անդրադարձել է նաև արցախյան վերջին զարգացումներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 23-ին մի քանի միջազգային հեռախոսային բանակցություններ կանցկացնի:
Պարոն Փաշինյա՞ն. Էս պարզվեց՝ մորդ որ հայհոյում են՝ ծանր ես տանո՞ւմ: Նոր նկատեցի՞ր, թե ինչ ցավալի բան է: Երեք տարի թեժ կողմնակիցներդ ու ֆեյքերդ ամենակեղտոտ ձևով հայհոյում են յուրաքանչյուրի, ով համարձակվում է քո կարծիքին հակասող կարծիք հրապարակել: Այլ կարծիք պարունակող ամեն մի նյութի տակ անցենզուր քոմենթներ են թողնում, պարտադիր:
Ապրիլի 21-ին լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան, թե «արդյոք Սյունիքն այսօր պատրաստ է դիմակայել ադրբեջանական ագրեսիային», Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, թե` «Նախ պետք է հասկանալ, թե Սյունիքի ղեկավարություն ասելով, մենք ում ի նկատի ունենք: Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի ղեկավարը չէ, նա զբաղեցնում է մարզպետի աթոռը»:
Ռուսաստանի զինվորականները, որոնք մասնակցել են Ղրիմի զորավարժություններին, սկսել են վերադառնալ ռազմակայաններ: Այդ մասին ապրիլի 23-ին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Պետությունը, որն ասում է՝ Շուռնուխի մի հատվածով է անցել սահմանը, զրկվում է իր ինքնիշխանությունից». Լևոն Գևորգյան
Թուրքիայի ափերի մոտ`Էգեյան ծովում, 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է trthaber.com կայքը` հղում տալով Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների կանխման և չեզոքացման վարչությանը:
Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձերբակալությունը։ Այսպիսով՝ խոշտանգումներով բերման ենթարկված փոխքաղաքապետն ազատ է արձակվել։
Ապրիլի 22-ին ԱՄՆ իրավապահների ուղեկցությամբ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվեցին Հայաստանի երկու քաղաքացի։
Նարեկ Մալլյանը ֆեյսբուքյան իր էջում Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններից լուսանկար է տարածել՝ գրելով․ «ԱԱԾ որևէ աշխատակից ԵՐԲԵՔ չի կարող դաջվածք ունենալ»․
Շնորհակալ եմ աշխատանքի համար, Mesrop Arakelyan , և երախտապարտ, որ հետպատերազմյան Արցախի համար այս ծանրագույն օրերին, առանց live-երի և selfi-ների, պաշտոնավարմանդ ամեն օրը եղել ես Արցախի կողքին` լուծելով անլուծելի թվացող անթիվ սոցիալական մարտահրավերներ` Արցախն արագ ոտքի կանգնեցնելու և ապրեցնելու քո նվիրման շնորհիվ։