Պետք է չմոռանանք ու երբեք չկրկնենք մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները. Եվրոպացի պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ Անդրեյ Կովատչևը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով ուղերձ է տարածել։ Նա նշել է, որ պատմությունը չպետք է կրկնվի։
«Դժբախտաբար, ինչպես երևում է, դասեր չենք քաղել անցյալից։ Այսօր դեռ կան անմեղ մարդիկ, ովքեր պահվում են գերության մեջ, հետապնդվում և սպանվում են միմիայն իրենց էթնիկ պատկանելության պատճառով։ Մենք պետք է շարունակենք պայքարել նրանց իրավունքները և արժանապատվությունը պաշտպանելու համար»,- ասաց եվրոպացի պատգամավորը՝ հորդորելով չմոռանալ ու մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները երբեք չկրկնել։