
Թուրքիային կոչ ենք անում ամբողջությամբ ճանաչել Ցեղասպանության իրողությունը. ԵԺԿ խմբակցության ղեկավար

Եվրամիության խոշորագույն վերազգային քաղաքական կուսակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության առաջնորդ Մանֆրեդ Վեբերը քիչ առաջ Հայոց ցեղաապանության 106-րդ տարելիցի առիթով ուղերձ է տարածել։
«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք մատուցում այս ողբերգության զոհերին: 1915-ին 1.5 միլիոն հայեր իրենց կյանքը կորցրին Օսմանյան կայսրության կողմից իրականացված կոտորածների հետևանքով: Մենք Թուրքիային կոչ ենք անում ամբողջությամբ ճանաչել Ցեղասպանության իրողությունը»,- ասել է Մանֆրեդ Վեբերը։