Բաժիններ՝

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Գործող չեմպիոն Գևորգ Ղարիբյանը հաղթեց մեկնարկային գոտեմարտում

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

60 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից ու ժամանակից շուտ հաղթեց Իրակլի Ձիմիստարիշվիլիին:

Գոտեմարտի ընթացքում Գևորգը պարտվում էր 0-5 հաշվով:

1/4 եզրափակչում Ղարիբյանի մրցակիցը կլինի ռումինացի Ռազվան Առնաուտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս