Աշխարհում շուտով կրկին գործելու է միակ բիրտ կանոնը. «ուժն է ծնում իրավունք» (արդեն սկսել է գործել): Թույլ ու անկազմակերպ ազգերը (նրանց պետությունները) դառնում են անպաշտպան և վերածվում են թիրախի: Ցավոք` մենք դարձանք առաջիններից մեկը, որովհետև ունենք օտարների կողմից զանգերով կառավարվող և սեփական կաշվի մասին մտածող դավադիր իշխանություններ: Որովհետև չկարողացանք բոլորին բացատրել, որ քվեն ուժ է, և չի կարելի քվեարկել թշնամու շահերի օգտին: Չի կարելի քվեն նվիրել նրան ով խաբել, սպանության ու հայրենազրկման է ենթարկել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունում է Իսրայելի եւ պաղեստինյան «Իսլամական ջիհադի»՝ նախօրեին հայտարարված զինադադարը։
Թուրքական Baykar ընկերությունը նախատեսում է Ուկրաինայում կառուցել Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան։ ՌԲԿ «Ուկրաինա»-ին տված հարցազրույցում Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարն ասել է, որ այս հարցի շուրջ երկկողմ համաձայնագիրը հավանության է արժանացել Ուկրաինայի կառավարության կողմից և ուղարկվել խորհրդարանի վավերացմանը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնելու է Թուրքիա, որպեսզի մասնակցի օգոստոսի 8-9-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունենալիք դեսպանների 13-րդ կոնֆերանսին:
Հնդկաստանի Չեննայ քաղաքում, որտեղ ավարտին է մոտենում շախմատի համաշխարհային օլիմպիադան, տեղի ունեցավ ՖԻԴԵ –ի գլխավոր համաժողովը: Օրակարգի գլխավոր հարցը ընտրություններն էին:
«Սիվիլնեթը» գրում է. «Ներքեւի լուսանկարներում Լաչին քաղաքը շրջանցող ճանապարհի հատվածն է Արցախի Բերդաձորի շրջանում։ Առաջին լուսանկարն արել եմ հուլիսի 24-ին՝ Ղարաբաղ գնալիս, երկրորդը՝ հուլիսի 30-ին՝ Ղարաբաղից վերադառնալիս։ Երկրորդ լուսանկարում արդեն երեւում է, որ ճանապարհն ասֆալտապատված է եւ պատրաստ օգտագործման։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շաբաթներ առաջ հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժումը, Երևանում ծավալվող բողոքի ակցիաներին և Նիկոլ Փաշինյանի ազգակործան իշխանությանը հեռացնելու գործողություններին զուգահեռ, ակտիվ աշխատանքներ են տանում շարժումը մարզերում ևս տեղափոխելու ուղղությամբ և արդեն ձևավորվել են մարզային խորհուրդներ։
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը թոռնիկ է ունեցել: «Մարիամս ծնվեց առավոտյան չորսին։ Եկավ ու իր հետ հաստատ շատ դրական փոփոխություններ կբերի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նազարյանը:
Արցախի մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Կրակի բոցում վառվում է դպրոցական տարիների հիշողությունը. Աղավնո. այսօր։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, թե Թուրքիան եղել և մնում է «ճշտի» կողմում, հանդես է գալիս «արդարության» օգտին։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը:
Aravot.am-ը արտակարգ լիազոր դեսպան, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանից ցանկացել է նրա դիրքորոշումը պարզել վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ակտիվորեն զբաղվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:
«Ռազմինֆո»-ի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանի 2014 թվականի օգոստոսի գրառումները, որոնց սքրինշոթերը գիշերը հրապարակեցի, միանշանակ վկայում են. Նիկոլի թիմում շատ լավ հասկանում են, որ խաղաղությունն անհնարին է թշնամու առաջ կզելով, անընդհատ զիջելով, բանակը զինաթափելով, շատ լավ գիտեն, որ իրենց քարոզած «խաղաղության օրակարգը» ֆեյք է։
Տնտեսության առեղծվածը. պարզվում է, արդյունաբերության մեջ բում է եղել, չենք իմացել
Վրաստանյան ընդդիմադիր լրատվամիջոց TV Pirveli-ի տեղեկությամբ, Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հայտնվել է մեծ սկանդալի մեջ: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Որքանո՞վ են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում տեղ գտած նոր իրավական կարգավորումները եւ մնացած փաստերը վերաբերում ինձ առաջադրված մեղադրանքին, երբ հրթիռների ձեռք բերման ժամանակահատվածում ՀՀ-ում չի եղել հրթիռների պահպանման ժամկետները սահմանող որեւէ իրավական ակտ: Տվյալ դեպքում կիրառվող անալոգիայի հիմք է ընդունվել արտադրող երկրի կողմից սահմանված կարգավորումը՝ հրթիռների պահպանման ժամկետը 30 տարի սահմանված լինելու մասին, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի 2016թ. հրամանով նույն տեսակի հրթիռների ժամկետների երկարացման նախադեպային պրակտիկան:
Ադրբեջանի նախագահն իր ելույթներում բացահայտ կերպով շեշտել է, որ իրենք վերացնում են «օկուպանտների կողմից» վերջին երեսուն տարիների ընթացքում «ապօրինի կերպով» կանգնեցված հուշարձանները, շինությունները և այլն։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում շիայական զարթոնքի համատեքստում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ավելի լավ է կարճ ապրել, բայց քո ուզած ձևով, քան երկար, բայց՝ ողորմելի կյանքով. Դեն Բիլզերյան
Հավի միսը կտրատել, ձեթի մեջ տապակել։ Տապակի միջից հավը հանել, նույն տապակի մեջ ավելացնել կտրատած 2 բաժակի չափով կաղամբը, քերած գազարը և ճզմած սխտորը, թեթևակի տապակել։
Ճշմարիտ է այն, որ մարդ, բանական լինելով, հավատքի վերաբերյալ հարցերի մասին պետք է աշխատեցնի իր միտքը։ Ավետարանը մեզ չի պատվիրում, որ անպայմանորեն համոզվենք այս կամ այն հարցում։ Այն մեզ ազատ ու համարձակ է թողնում։ Հիսուս մեծապես հարգում է մարդկային ազատությունը։
Սմբուկի մեջ պարունակվող քլորոգենաթթուն օգնում է օրգանիզմին հակաուռուցքային, հակաօքսիդանտ, հակավիրուսային և հակամանրէային, ինչպես նաև հիպոգլիկեմիկ պրոցեսների ժամանակ։
Դրանք նախատեսվում է օգտագործել վիրտուալ իրականության ականջակալներում։ Այս մկաններով դուք կզգաք թվային առարկաներ, ձեր աչքերը կկենտրոնացնեք ճիշտ առարկաների վրա:
Այս իշխանությունները ժամանակին դժգոհում էին, որ նախկիները պետության վրա պարտքի մեծ բեռ են կուտակում։ Թվում էր, թե իշխանության գալուց հետո պիտի մտածեն պարտքը թեթևացնելու մասին։ Բայց հակառակն են արել՝ պարտքի բեռը վերջին տարիներին սկսել է ավելի արագ աճել։ Եվ ոչ միայն աճել. պարտքն այս տարվա սկզբին նաև կտրուկ թանկացել է։
Ազնվամորին կարող է օգնել նիհարելուն՝ շնորհիվ միզամուղ ազդեցության: Лента պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին ասել է էնդոկրինոլոգ, սննդաբան Անտոն Պոլյակովը։ Բժշկի խոսքով՝ ազնվամորին կարող է նիհարեցնել ոչ միայն միզամուղ ազդեցության շնորհիվ, այլև նվազեցնելով օրգանիզմում բորբոքային պրոցեսները, քանի որ քրոնիկական բորբոքումները հաճախ ավելորդ քաշի պատճառ են դառնում։
Թուրքիայում 2022 թվականի հուլիս ամսվա ընթացքում 24 կին է սպանվել, իսկ 20 կին մահացել է կասկածելի պայմաններում։ Տվյալները, ըստ ermenihaber.am-ի՝ հրապարակել է Թուրքիայում գործող «Կանանց սպանությունները դադարեցնելու ենք» հարթակը:
Հիմա հայ ժողովրդին առաջարկում եմ ուղեղները ուստանովկա անել ոչ թե իրենց ցեղասպանողների համար փաստաբանություն անելուն, այլ հայերի՝ իրենք իրենց։ Դավաճանի ստորագրությամբ հայտարարության քանի՞ դրույթ չի կատարել Ադրբեջանը․ նույն գերազանցիկի իմացությամբ, սա է պետք թափահարել։
Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ կիրակի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 584 միլիոն 189 հազար 61-ի։
Ի՞նչ կա նրա գլխում, ինչպե՞ս է նա վերաբերվում ինձ, արդյո՞ք պլաններ է կազմում ապագայի համար, ի՞նչն է նրան իրականում դուր գալիս, ինչպիսի՞ն է նրա կարծիքը իմ մասին, և ամենակարևորը, ի՞նչ է նա մտածում և ինչի՞ն է ուշադրություն դարձնում, երբ սիրով ենք զբաղվում: Հարցեր, որոնք հուզում են բոլոր կանանց: