Լեհ-բրիտանական կոնսուլտացիաները, որոնք պլանավորված էին հուլիսի 11-ին Վարշավայում, Լոնդոնի կողմից չեղյալ են հայտարարվել վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտնաթողությունից հետո: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտնել է Լեհաստանի կառավարության տեղեկատվական կենտրոնը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լևոն Մինասյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից:
Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը aravot.am–ի հետ զրույցում հաստատել է Բերձորի բնակիչների տեղեկությունները, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ շրջել է Բերձորում։ Սակայն, լուրերը, թե նա տներն է ցույց տվել ադրբեջանցիներին՝ հերքել է․
Ռուսաստանի դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ինքը վստահ է, որ ռուսական բանակի մուտքը Վրաստան ճիշտ որոշում էր։ Նրա հայտարարության համաձայն՝ Վրաստանի ներկայիս իշխանությունը շատ լավ հասկանում է, որ Աբխազիան և Հարավային Օսիան անկախ, գործընկեր պետություններ են Ռուսաստանի համար, ուստի Վրաստանը «բախտը չի փորձի և չի ընդդիմանա նրանց»: […]
Երիտասարդը որոնվում է հարուցված քրեական գործի շրջանակներում
Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի արտադրության գործարանը, եթե այն կառուցվի, անմիջապես կհայտնվի ապառազմականացման տակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ռուսների մուտքը Եվրոպա արգելելու վերաբերյալ կոչը համեմատել է այն գաղափարների հետ, որոնք «Ադոլֆ Հիտլերը փորձել է իրականացնել»։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Telegram-ում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Արմավիրի մարզում հոսանքազրկման պատճառով, ս.թ. օգոստոսի 9-ին ժամը 14:30-20:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Լուկաշին և Նորավան գյուղերի ջրամատակարարումը:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ և Գավառագետ գետերում: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են եղել նշված բոլոր գետերը: Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերը և […]
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ու ամեն անգամ, երբ իշխանությունը ձեզ սկսի համոզել, որ մարդ ու փող չունի մի գյուղ պահելու համար, հիշեք մայիսին 6 մլն դոլար պարգևավճար ստացած բերետավորներին»։
Անկարայում տեղի ունեցող Դեսպանների 13-րդ համաժողովի շրջանակներում հերթական ելույթն ունեցած Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է արցախյան հիմնահարցին և հայ-թուրքական կարգավորման գործընթացին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն իր կայքում տեղադրել է մի ծավալուն փաստաթուղթ, որտեղ նկարագրված է ԱՄՆ կառավարության ռազմավարությունը 175 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում առաջիկա չորս տարիների ընթացքում։ Հայաստանի վերաբերյալ16 էջանոց բաժինը թվագրված է 2022 թվականի մայիսի 4-ով։ Փաստաթուղթը վերնագրված է «Ինտեգրված երկրի ռազմավարություն»:
Օգոստոսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով ժամանել է Թուրքիա։
«Քանի դեռ Նիկոլ-փաշան է Հայաստանի կառավարիչը, քանի դեռ մեր երկիրը թշնամու շահերը սպասարկողների ձեռքում է, մեր կյանքն այսպիսին է լինելու. անընդհատ ցնցումներով, կորուստներով, ցավով»
«Ռոսավիացիա»-ն մինչեւ օգոստոսի 17-ը երկարացրել է թռիչքների արգելքը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նրա դիվանատան ղեկավար Անդրեյ Երմակը եւ արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան տեսակապով զրույց են վարել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ:
Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում , չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Պակիստանում արգելված «Թեհրիք ի Թալիբան Պակիստան» (ԹԹՊ, Պակիստանի թալիբներ շարժում) արմատական խմբավորման երեք պարագլուխներ են մահացել Աֆղանստանի Փաքթիքայի նահանգում ավտոմոբիլի պայթյունի հետեւանքով, նահանգ, որը գտնվում է երկրի հարավ-արեւելքում:
Արմինե Ադիբեկյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը անվանի հայ երաժիշտ Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերաթաղելու հարցը բարձրացրել է թուրքական խորհրդարանում։ Նա գրավոր հարցում է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։
Հենրիխ Դանիելյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Ադրբեջանի հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու մասին՝ ներկայացնելով նաև նախագծի լուսանկարը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողությունը կրելու է շուրջօրյա բնույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ին Հայաստանի մի շարք համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրություններում հատկապես կատաղի մարտեր են մղվելու Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ տեւական ժամանակ է նախընտրական կրքերը եռում են: 7-8 թեկնածու է հավակնում համայնքի ղեկավարի պաշտոնին: ՔՊ թեկնածուն համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Twitter-ը հաստատել է, որ սոցիալական ցանցի ավելի քան 5,4 միլիոն օգտատերերի արտահոսք է արել իրենց հաշվի տվյալները։ Ընկերությունը սկսեց ծանուցումներ ուղարկել տուժած օգտատերերին այն մասին, որ նրանց տվյալները, ներառյալ՝ Twitter ID-ն, անունը, ազգանունը կամ կազմակերպության անունը, հեռախոսահամարը և էլփոստի հասցեն, հրապարակային են դարձել:
Օգոստոսի 9-ին՝ ժամը 12:00-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։
Ձվի սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից։ Սպիտակուցները հարել, մինչև փրփրի, իսկ դեղնուցները խառնել ջրի հետ (1 դեղնուցին՝ 1 ճաշի գդալ)։
Օգոստոսի 10-ին Samsung-ը կանցկացնի Samsung Unpacked 2022-ի ամենախոշոր շնորհանդեսներից մեկը։ Միջոցառմանը, որի մասին հայտարարվել է հանելուկի օգնությամբ, կցուցադրեն նոր սերնդի ճկուն կաղապարով և շրջվող սմարթֆոններ։ Կներկայացվեն նաև խելացի ժամացույցների, ականջակալների և աքսեսուարների երկու մոդել։